15:23 21.02.2019
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարի վրա եղել է 859 մլն 55 հազար դրամի մուտք, որից ծախսվել է 236 մլն դրամ: Ներկայացնելով 6 ամսվա հաշվետվությունը՝ լրագրողներին ասել է «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
Հիմնադրամի միջոցներով երկու գործուղում է եղել, երկուսն էլ՝ դրամահավաքի նպատակով: Առաջինի համար ծախսվել է 832 հազար դրամ: Հավաքագրվել է 98 մլն 440 հազար դրամ: Երկրորդ գործուղման համար ծախսվել է 3 մլն 642 հազար դրամ, հավաքագրվել է 75 մլն դրամ:
Հիմնադրամին նվիրատվություն է կատարվել 114 անհատի և կազմակերպության կողմից: Նվիրաբերված ամենամեծ գումարը կազմել է 241 մլն դրամ: Դա եղել է նպատակային նվիրատվություն՝ ուղղված Մեղրիի մանկապարտեզի նորոգմանը: Ամենափոքր նվիրատվությունը եղել է 1000 դրամ:
«City of smile» բարեգործական հիմնադրամում գրանցվել է 264 մլն դրամի մուտք՝ 85 անհատների և կազմակերպությունների կողմից: Այդ հիմնադրամի շահառու է 100-ից ավելի փոքրիկ:
Աննա Հակոբյանը նշեց, որ «Իմ քայլը» հիմնադրամը հիմնականում կրթական ուղղվածություն ունի և խնդրեց, որ անհատները չդիմեն իրենց բժշկական, վիրահատական միջամտությունների համար:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...