12:23 22.02.2019
«Ես ինձ էդ օրերին զգում եմ, ինչպես կանայք Մարտի 8-ին՝ ուշադրության կենտրոնում: Գուցե սպասելիքներդ ավելի շատ են, քան ուշադրության կենտոնում ես»,- հյուրընկալվելով «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում և խոսելով Թումանյանի 150-ամյակի, Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի օրերի մասին, ասել է «Անտարես» մեդիա հոլդինգի գործադիր տնօրեն Արմեն Մարտիրսյանը:
«Կուզենայի, որ գիրքը «սրբային» վիճակից վերադառնար անկողին և ամենօրյա շփման մեջ լիներ, լիներ հացուպանիր: Ամեն օր պիտի մարդ առնչվի գրքի հետ, ոչ թե մի օր հիշի գրքի մասին»,- ասել է Մարտիրոսյանը:
Մշտապես գրքի հետ առնչվում է բնակչության 2 տոկոսը, դա համեմատական տվյալ է Վրաստանի հետ, իսկ գրքի վաճառքի տվյալները համադրելով՝ վրացիները 30 անգամ ավելի շատ են գիրք գնում, քան Հայաստանի բնակչները,- ասել է նա:
«Մենք զարգացման և ընթերցման մակարդակի բարձրացման մեծ տեղ ունենք, բայց չի կարելի ասել, որ ոչ մի բան չի արվել: Վերջին 4 տարվա ընթացքում 2.5 անգամ շուկան աճել է: Եթե մեկ անուն գրքից միջինը վաճառվում էր 40 օրինակ, հիմա դա հասել է 90.8 -ի՝ գրեթե 100: 2.5 անգամ աճ ունենք 4 տարվա մեջ: Շատ զիլ թիվ է»,- համոզված է «Անտարես» մեդիա հոլդինգի գործադիր տնօրենը:
19:15 18.05.2025
Հրդեհի ահազանգ Արգավանդ գյուղում21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում18:55 18.05.2025
Իրանի, Կատարի և Օմանի արտգործնախարարները բանակցություններ են վարել ԹեհրանումԻրանի, Կատարի և Օմանի արտաքին գործերի նախարարները կիրակի օրը համատեղ հանդիպում և բանակցություններ են անցկացրել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանի, Օմանի և Կատարի արտաքին գործերի նախարարները եռակողմ հանդիպում են ունեցել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում։ Բանակցությունների թեմաներն են եղել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի, Կատարի և Օմանի […] ...
18:27 18.05.2025
ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետոԱՄՆ Մերիլենդ նահանգում երկու տարեկան տղան ողջ է մնացել 15-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, հաղորդում է ABC News-ը։ Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։ Փրկարարները նշում են, որ տղային փրկել է այն փաստը, որ պատշգամբի տակ թփեր էին աճում, և գետինը փափուկ էր, […] ...
18:00 18.05.2025
Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ ԱրաղչիԻրանական կողմը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Թեհրանի երկխոսության ֆորումի ժամանակ։ Կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաքում բացվել է Թեհրանի երկխոսության ֆորումը։ Միջոցառումը տեղի է ունենում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, և ելույթներ են ունեցել […] ...
17:40 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետԹեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […] ...
17:23 18.05.2025
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
17:18 18.05.2025
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...