16:28 22.02.2019
«Մեր հասարակությունը շատ ջղային է դարձել, Հոկտեմբերի 27, Մարտի 1, տարբեր շատ պատճառներով: Ջղային մարդուն հեշտ է հավասարակշռությունից հանելը, և նա ավելի շատ է միտված պատերազմի: Երբ մենք հանգիստ վիճակում ենք, ավելի քիչ ենք կռիվ անում, քան երբ ջղային ենք: Չի նշանակում, որ հասարակության մեջ չկան իմաստուններ, որ էդ ջղային էմոցիան դարձնում են փաստ ու փաստին պատասխանում են իմաստուն քայլով: Էդ մարդկանց պետք է լսել, չէ՞ որ միշտ կա մեկը, որ փորձում է բաժանել կռվարարներին, հանգստացնել, ի վերջո բաժանողը հեղինակություն է հասարակության մեջ: Մենք միշտ սիրում ենք խուլիգանությունը, չարաճճիությունը: Երբեմն հանգիստ ու հեղինակավոր մարդուն լսելու ցանկությունը կորչում է, բայց, էսպես, թե էնպես, գալու ենք նրան, որ լսելու ենք էդ մարդուն»,- խոսելով Հովհաննես Թումանյանի խաղաղասիրության կոչերի արդիականության մասին ՝ ասել է Շանթ Հ/Ը «Հեռանկար» հաղորդմանը հյուրընկալված «Անտարես» մեդիահոլդինգի գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
«Մենք ունենք խաղաղասիրություն ադրբեջանցիների և թուրքերի նկատմամբ, ուրիշ բան, որ պատերազմի կոչեր անող էսօրվա սերունդը ո՛չ ադրբեջանցուն է ծանոթ, ո՛չ թուրքին: Եղել են զիլ ընկերություններ, հայրս ուներ շատ վստահելի ադրբեջանցի ընկեր: Մեր մեջ շատ վատ բաներ են եղել, բայց եղել են ադրբեջանցիներ, որոնք փրկել են: Երբ ես Ստամբուլում շփվում եմ թուրքերի հետ, հասկանում եմ, որ նույն արյունն է հոսում, բայց մշակութային տեսանկյունից մենք իրարամերժ ենք»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...