11:44 23.02.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Լոռու մարզ: Մարզկենտրոն Վանաձորում տեղի է ունենում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը:
«Ներկայացնելու ենք մոտ 50 ծրագիր տնտեսության տարբեր ոլորտների հետ կապված, լինելու է նաև էքսպո ցուցադրություն, որի ժամանակ ցուցադրվելու է լոռեցի արտադրողների արտադրանքը, լինելու է պանելային քննարկում մի քանի խոշոր բիզնեսմենների ու տնտեսական զարգացման նախարարի հետ, իսկ օրվա 2-րդ կեսին կներկայացվեն ծրագրերը»,- հայտարարել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Ի դեպ, նա ֆորումի աշխատանքների ղեկավարն է:
«Մենք վստահ ենք, որ այս ֆորումով սկիզբ ենք դնում մեր մարզի տնտեսական հեղափոխությանը, սա մեր մարզի քայլն ու ներդրումների սկիզբն է: Ֆորումին ներկայացվելու է 6 ծրագիր, որոնք արդեն կյանքի են կոչվել, դրանք կներկայացնեն անձամբ ներդրողները, որպես հաջողված ծրագրեր»,- ասել է մարզպետը:
Նրա խոսքով` մարզն իր հաստատուն հայտն է ներկայացրել էքստրեմալ տուրիզմի ոլորտում:
«Նախորդ տարի Դեբեդի վրա հաջողությամբ փորձարկված ռաֆթինգը, վստահ եմ, որ զբոսաշրջիկների համար դառնալու է մարզը բացահայտելու նոր առիթ: Մարզի գյուղատնտեսության ոլորոտւմ ավանդական մեթոդներին փոխարինելու եկած այլընտրանքային մեթոդները, ինտենսիվ այգիների հիմնումը, կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը նոր ու եզակի համատեղ անասնատեսակների բուծումը ու արտահանումը, ոչ ավանդական մշակաբույսերի մշակումը, սառնարանային ու ջերմոցային տնտեսությունների, չորանոցների զարգացումը Լոռու գյուղատնտեսությունը առավել մրցունակ ու շահութաբեր դարնելու միտում ունեն»,- ասել է Անդրեյ Ղուկասյանն իր ելույթում:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...