14:22 23.02.2019
«Լոռու մարզի արդյունաբերական պոտենցիալի 80 տոկոսն ապահովում էին «Թեղուտ» ՓԲԸ-ն և Ալավերդու պղնձաձուլարանը: Դրանք հիմա չեն աշխատում, և մարզի արդյունաբերական ցուցանիշները բավականին ցածր են: Լուծումը մենք պետք է փնտրենք ոչ թե դրանց վերագործարկման, այլ դրանց հնարավորություններն օգտագործելու մեջ: Ուզում եմ առաջարկել «Ալավերդին` որպես պղձահանքերի տուրիզմ» ծրագիրը: Մենք, պարո´ն վարչապետ, Ձեզ ուղղված նամակ ունենք, որի արդյունքում հանդիպել ենք կառավարության 5 անդամի հետ, բայց, դժբախտաբար, քայլերն առաջ չեն գնացել: Ախթալայում մենք առաջիկա 3-4 տարում կարող ենք ունենալ 40-45 մլն դոլարի ներդրումային ծրագիր՝ առանց կառավարությունից մի կոպեկ ակնկալելու: Պատրա՞ստ է կառավարությունը ոչ ստանդարտ լուծումների գնալ»,- հարցրեց ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» գործարար ֆորումի ժամանակ:
«Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ և ցանկացած համայնքի ծրագիր: Օգտագործե´ք առիթը և 6-րդ անգամ ի´նձ առաջարկեք այդ ծրագիրը: Եթե նախորդ 5 անգամներն արդյունք չեն տվել, կներե´ք: Ոչ ստանդարտ լուծումները վտանգավոր են նրանով, որ եթե դրանք արտոնյալ ապայմաններ են ենթադրում և կխոչընդոտեն նույն գործունեությամբ զբաղվող այլ սուբյեկտի, ապա պատրաստ չենք այդպիսի ոչ ստանդարտ լուծման: Եթե ոչ ստանդարտ լուծումն առաջարկում է որոշակի մեկնարկային աջակցություն, որպեսզի ծրագիրը տեղից շարժվի ու հետո ինքը շարունակի իր կյանքով ապրել բոլորի հետ հավասար պայմաններով, ապա պատրաստ ենք այդպիսի լուծումների»,- պատասխանել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:00 04.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...
20:50 04.07.2025
Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարևոր է համարում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կապը պահպանելը իրանական հարցի շուրջ։ «Ես նրան (Պուտինին) զանգահարեցի հիմնականում իրանական հարցը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը քննարկելու համար։ Նա հայտնեց իր պատրաստակամությունը օգնելու համար։ Շատ կարևոր էր ապահովել այս համաձայնագիրը, քանի որ Ֆրանսիան նույնպես պատասխանատվություն ունի կայունություն ապահովելու […] ...
20:40 04.07.2025
Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում կանցկացվի խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC փրոմոուշենի մենամարտ: Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Այովա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամը նշել է, որ Սպիտակ տան տարածքում կա շատ ազատ հող, որի վրա էլ կարելի է ռինգ տեղադրել։ Մենամարտը կլինի չեմպիոնական և կանցկացվի 2026 […] ...
20:33 04.07.2025
Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիությունFirebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...