10:14 27.02.2019
Փետրվարի 26-27-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Ֆլորենս ռեստորանի մոտակայքում այրվել է 200 քմ եղեգնուտ, Կիևյան կամրջի տակ՝ պոմպակայանի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Մուշավան 17-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 3000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 21 տան մոտակայքում՝ 3000 քմ խոտածածկույթ, թիվ 5/1 տնակի մոտակայքում՝ 400 քմ, Դիմաց թաղամասում՝ մոտ 400 քմ խոտածածկույթ և բարդի՝ մասնակի, Իսահակյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում` 600 քմ, Տաշիր քաղաքի «Շահագարդի» կոչվող տարածքում՝ 150 հա, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Պոլիտեխնիկ ինստիտուտի մոտ՝ 300 քմ, Լիճք գյուղի վերջնամասում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ, 3000 քմ բուսածածկույթ և ջերմահարվել՝ 100 խնձորենի, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Աթաբեկյան փողոցի թիվ 6 տան մոտակայքում՝ 400 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի ֆուտբոլի դաշտի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Չինարի բնակավայրում՝ մոտ 10 հա, Դիլիջան քաղաքում՝ մոտ 800 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մաթևոսյան հասցեում՝ 1 հա, Հովտաշեն գյուղում՝ 1000 քմ, Ռանչպար գյուղի 5-րդ փողոցում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Ոսկու աշխարհ հյուրանոցի մոտակայքում՝ մոտ 6 հա, Գորիս-Կապան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 400 քմ խոտածածկ տարածք, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 4000 քմ խոտածածկույթ, 150 խնձորենի և ջերմահարվել՝ 50 խաղողի վազ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
11:25 10.07.2025
Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնելՄիացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...
11:13 10.07.2025
«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...
11:00 10.07.2025
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։ ...
10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...
10:35 10.07.2025
Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։ ...
10:25 10.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...