Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրգործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

16:16 04.03.2019

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը քրեական գործ է հարուցել:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ քրեական գործը հարուցվել խուլիգանության հատկանիշներով:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկված անձինք բացատրություն են տվել և բաց թողնվել: Վերջիններս դեռևս կարգավիճակ չունեն:

Հիշեցնենք` կեսգիշերին Նարեկ Մալյանն իր տան մոտ` Ամիրյան փողոցում ենթարկվել է հարձակման: Ֆեյսբուքյան գրառումներով ու տեսակապով նա ներկայացրել է միջադեպի մանրամասները։ Ըստ նրա՝ 8-10 հոգով հարձակվել են իր վրա։ Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Ավելի ուշ, «Ռեստարտ»-ի տղաները խոստովանել են, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ գործով նախապատրաստվում են նյութեր:

Ավելի ուշ կատարվածին անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

10:43 12.05.2025

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային […] ...

Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:35 12.05.2025

Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 13-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ղազարավան, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում Օհանավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

10:27 12.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․76 դրամ: ...

«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը Քաջարանում

10:06 12.05.2025

«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը Քաջարանում

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով և ազատ հարցուպատասխանով։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։ Հանդիպումն իր բանախոսությամբ բացեց Շարժման ղեկավար Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Շարժման գաղափարական հիմքերին և որոշ խմբերի կողմից դրա հանդեպ դեռևս առկա կասկածամտությանը։ «Բայց […] ...

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

10:00 12.05.2025

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Պաղեստինի անկլավի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի շենքին։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 փախստական, այդ թվում՝ երեխաներ: Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ […] ...

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

09:57 12.05.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ ...

BACK_TO_TOP