16:41 06.03.2019
Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի փորձագետ Արտակ Մարտիրոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին:
Նա անդրադարձել է գյուղացիների՝ առանց վարկ բիզնես սկսելու հնարավորություններին.
«Գյուղատնտեսության նախարարությունն ուներ ծրագրային սուբսիդավորումների ծրագիր, երբ մինչև 9%-ը սուբսիդավորվում էր պետության կողմից: Պետությունն օգնում էր գյուղացուն, եթե առաջ վարկերի շեմը 1 միլիոն դրամ էր, հիմա այն 3 միլիոն է: Մենք ունենք գյուղացի, որն ունի 1 կամ 1,5 հեկտար հող, և նրան 3 միլիոն պետք չէ: Մեր դաշինքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շեմը պետք է պահպանենք, որպեսզի կարողանանք այդ 500 հազար հոգու խնդիրը լուծենք»:
Փորձագետի խոսքերով՝ ժամանակին ստեղծվել էին կոոպերատիվներ, որոնք չէին աշխատում: Անդրադառնալով ապահովագրությանը` փորձագետն ասաց, որ 20 տարի եղել է ապահովագրական համակարգ, և մասնավոր սեկտորն ապահովագրություն չի իրականացրել:
«Մենք Արարատի մարզի 2 համայնքում ունենք պիլոտային ծրագիր, և դրա արդյունքներն ու ազդեցության գնահատականները կան: Պարզվեց, որ գյուղացին, որը խոշոր եղջերավորի անկման համար ստացել է փոխհատուցում, անգամ այս պարագայում դժկամություն ունի շարունակել իր գրպանից վճարել»:
Փորձագետի խոսքերով՝ պետք է լինի 50-50 կամ 60-40 մոտեցումը:
Արտակ Մարտիրոսյանը նշեց, որ կատարվում է ծախսերի, այլ ոչ թե բերքի ապահովագրում:
«Մենք պետք է ենթակառուցվածքները զարգացնենք, որպեսզի ապահովագրական ընկերությունների համար դա դառնա գրավիչ: Եթե մենք կանոններ չունենք ու ասում ենք, որ պարտադիր ապահովագրում ենք դնում, ո՞ր ապահովագրողը կմտնի դրա մեջ»:
21:26 14.06.2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբՌուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հենց նոր կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – ասել է Կրեմլի խոսնակը։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հեռախոսազրույցի տևողությունը կազմել է 50 րոպե։ «Զրույցը […] ...
21:14 14.06.2025
ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նաումբուրգ քաղաքում մասնակցեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 14.06.2025
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...
20:30 14.06.2025
Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանըԹենիսի Հայաստանի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում ևս երկու պարտություն է կրել։ Երրորդ ու չորրորդ տուրերում միևնույն` 0-3 հաշվով մեր թենիսիստները պարտվել են համապատասխանաբար Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։ Հայ թենիսիստները առաջին երկու խաղերում էլ նույն հաշվով պարտվել էին Մոլդովային ու Լատվիային։ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին` 5-րդ տուրում կմրցի Մալթայի թիմի դեմ։ Հայաստանից մրցաշարին […] ...
20:13 14.06.2025
Միլիարդատերը մահացել է արտասովոր պատճառովՀայտնի հնդիկ միլիարդատեր և արքայազն Ուիլյամի ընկեր Սանջայ Կապուրը մահացել է Մեծ Բրիտանիայում կայացած պոլոյի խաղի ժամանակ՝ մեղու կուլ տալուց հետո, հայտնում է Mirror-ը։ «Արքայազն Ուիլյամի ընկերը մահացել է՝ պոլոյի խաղի ժամանակ մեղու կուլ տալուց հետո, ինչը մահացու սրտի կաթվածի պատճառ է դարձել», – ասվում է հայտարարության մեջ։ Հրատարակությունը նշում է, որ 53-ամյա Կապուր մեղվի […] ...
19:05 14.06.2025
Չինաստանը անընդունելի է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներըԻսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հատկապես անընդունելի են այն ժամանակ, երբ աշխարհը փնտրում է իրանական միջուկային խնդրի քաղաքական լուծում, շաբաթ օրը իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Վան Ին շաբաթ օրը նախ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ , որից հետո հեռախոսազրույց է ունեցել Սաարի […] ...