18:47 06.03.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել, թե հայկական կողմը կոշտացրել է հռետորաբանությունը։ Կառավարությանը նա հարցրեց՝ արդյո՞ք միջազգային գործընկերների համար ընկալելի են հայկական կողմի դիրքորոշումները, թե՞ դրանք որակվում են որպես կոշտացում։
Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հաստատեց, որ կան նման գնահատականներ, որ Հայաստանը կոշտացնում է Արցախյան հակամարտության բանակցություններում իր դիրքորոշումը։ Սակայն, Փաշինյանի խոսքերով, դա սխալ է, քանի որ Հայաստանի դիրքորոշման կոշտացում չի եղել․ Հայաստանն ասել է, որ լինելու է իրավիճակին ադեկվատ։
Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ գումարման խորհրդարանի ամբիոնից ասել է՝ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս հայտարարության նպատակը, ըստ Փաշինյանի, առաջին քայլ է եղել, որին պետք է հետևեր ադրբեջանական կողմից նման հայտարարություն, բայց դա չի եղել։
«Ընդհակառակը, անընդհատ խոսվում է, ակնարկներ են արվում ուժով կամ ռազմական ճանապարհով հարցերը լուծելու պատրաստակամության, հնարավորության մասին։ Հայտարարություններ են արվում, որոնք ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանի կառավարությունը՝ իշխանությունը, չի էլ մտածում, որ կարգավորման որևէ տարբերակ պիտի ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի ու Հայաստանի ժողովրդի համար»,- ասաց Փաշինյանը։
Նա ասաց, որ այս պայմաններում Հայաստանը գործում է իրավիճակին համապատասխան։
21:14 14.06.2025
ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նաումբուրգ քաղաքում մասնակցեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 14.06.2025
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...
20:30 14.06.2025
Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանըԹենիսի Հայաստանի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում ևս երկու պարտություն է կրել։ Երրորդ ու չորրորդ տուրերում միևնույն` 0-3 հաշվով մեր թենիսիստները պարտվել են համապատասխանաբար Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։ Հայ թենիսիստները առաջին երկու խաղերում էլ նույն հաշվով պարտվել էին Մոլդովային ու Լատվիային։ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին` 5-րդ տուրում կմրցի Մալթայի թիմի դեմ։ Հայաստանից մրցաշարին […] ...
20:13 14.06.2025
Միլիարդատերը մահացել է արտասովոր պատճառովՀայտնի հնդիկ միլիարդատեր և արքայազն Ուիլյամի ընկեր Սանջայ Կապուրը մահացել է Մեծ Բրիտանիայում կայացած պոլոյի խաղի ժամանակ՝ մեղու կուլ տալուց հետո, հայտնում է Mirror-ը։ «Արքայազն Ուիլյամի ընկերը մահացել է՝ պոլոյի խաղի ժամանակ մեղու կուլ տալուց հետո, ինչը մահացու սրտի կաթվածի պատճառ է դարձել», – ասվում է հայտարարության մեջ։ Հրատարակությունը նշում է, որ 53-ամյա Կապուր մեղվի […] ...
19:05 14.06.2025
Չինաստանը անընդունելի է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներըԻսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հատկապես անընդունելի են այն ժամանակ, երբ աշխարհը փնտրում է իրանական միջուկային խնդրի քաղաքական լուծում, շաբաթ օրը իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Վան Ին շաբաթ օրը նախ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ , որից հետո հեռախոսազրույց է ունեցել Սաարի […] ...
17:00 14.06.2025
Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...