Այլատյացությունը դարձել է մարդկությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերներից մեկը. Աշոտ Ղուլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Այլատյացությունը դարձել է մարդկությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերներից մեկը. Աշոտ Ղուլյան

17:46 06.03.2019

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ողջույնի խոսք է հղել Եվրոպական խորհրդարանում «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» թեմայով միջոցառման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ.

«Հարգելի´ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպական խորհրդարանում ներկա գտնվել անչափ կարևոր՝ «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» թեմայով կազմակերպված միջոցառմանը: Որպես օրենսդիր և որպես Արցախի խորհրդարանի նախագահ՝ առանձնակի կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր այսօրվա հանդիպումը տեղի է ունենում հենց Եվրոպական միության խորհրդարանի շենքում, մի կառույց, որը ոչ միայն եվրոպական ընտանիքում ապրող ժողովուրդների, այլև ամբողջ աշխարհի համար ժողովրդավարության, օրինականության և համերաշխության առաջամարտիկներից է:

Այս իմաստով պետք է արժանին մատուցել եվրոպական միջավայրում գործող կառավարական և հասարակական կազմակերպություններին, որոնց առօրյա աշխատանքը միտված է աշխարհում երկխոսության, փոխադարձ հարգանքի և խաղաղության հաստատմանը: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել միջոցառման բոլոր կազմակերպիչներին՝ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբին և Թուֆենկյան հիմնադրամին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի անդամ, Արցախի ժողովրդի մեծ բարեկամ Էլենի Թեոխարուսին, մի մարդու, ում աշխատանքային գործունեությունը փաստում է վերոնշյալ արժեքների համար պայքարելու իր հանձնառությունը:

Հարգելի´ գործընկերներ,

Այլատյացությունը մեր ժամանակներում դարձել է մարդկությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերներից մեկը, որն իր ցանկացած դրսևորմամբ քայքայում է համագործակցության մթնոլորտը երկրագնդի տարբեր վայրերում: Առավել վտանգավոր է, երբ այլատյացությունը և ատելության խոսքը վեր են ածվում պետական քաղաքականության՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում կասկածի տակ դնելով ժողովուրդների խաղաղ գոյակցությունը: Եվ չնայած միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերին՝ միջազգային կառույցների կողմից ընդունվող իրավական փաստաթղթերին և դրանց իրագործմանն ուղղված գործնական քայլերին՝ դեռևս ամբողջությամբ չի հաջողվում ներդնել այլատյացությանը հակազդելու արդյունավետ գործիքներ: Այս համատեքստում հաջողության կարող ենք հասնել միայն այն ժամանակ, երբ բոլորի կողմից ընկալելի կլինի այն գիտակցումը, որ այլատյացությամբ թունավորված հանրությունը երբեք և ոչ մի պարագայում չի կարող հասարակական և համամարդկային արժեք ստեղծել, հակառակը՝ այլատյացություն սերմանողը ի վերջո հայտնվում է սեփական ձեռքերով կառուցված թակարդում:

Ցավով պետք է նշեմ, որ որպես ժողովուրդ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող հայությունը ամեն օր բախվում է իր դեմ իրականացվող հայատյացության քաղաքականությանը, որը մշակվում և համակարգվում է ադրբեջանական իշխանությունների կողմից: Այս երևույթը մեր հարևան երկրում նոր չէ, ավելին սեփական ազգային ինքնությունը կերտելու ճանապարհին Ադրբեջանի կողմից հայատյացությունը դարձել է դրա անբաժանելի մաս, իսկ չկարգավորված հակամարտության պայմաններում Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է որպես սեփական ժողովրդին մոլորեցնելու ազդեցիկ գործիք:

Դեռևս 1988 թ. հուլիսին Եվրոպական խորհրդարանը, թեկուզ ուշացումով, անդրադարձել է նույն տարվա փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայատյացության հստակ դրսևորմամբ իշխանությունների կողմից կազմակերպված և իրագործված հայ բնակչության ջարդին: Բանաձևում խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանական իշխանությունների՝ հայ բնակչության կյանքին անմիջական սպառնացող գործողությունները և կոչ արել Խորհրդային միության իշխանություններին օրենքի սահմաններում պատժել ջարդարարներին: Օգտվելով Խորհրդային պետության ոչ համարժեք արձագանքից և անպատժելիության մթնոլորտից, պաշտոնական Բաքուն հետագա տարիներին ևս շարունակել է իր հայատյաց վարքագիծը Բաքվում, Կիրովաբադում և մի շարք այլ բնակավայրերում: Իսկ 1991 թ. վերջին լայնածավալ պատերազմ է սանձազերծել իր իրավունքների համար պայքարող Արցախի հայության դեմ:

Դժբախտաբար այսօր էլ շարունակվում է նույն գիծը. հայատյացություն սերմանելով մանկապարտեզում, դպրոցում և այլ ուսումնական հաստատություններում, ատելության խոսք քարոզելով գիտական աշխատանքներում և մամուլում, հսկայական ռեսուրսներ ծախսելով օտարերկրյա պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում Ադրբեջանը փորձում է նենգափոխել իրականությունը: Այս թյուր տեղեկատվությանը հակազդելու համար մեր արտասահմանյան գործընկերներին խորհուրդ ենք տալիս այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին:

Շատ պարզ բանաձև է ընկած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հիմքում. քանի դեռ դու հակառակորդիդ մեջ չես տեսնում ընդդիմախոսի, իսկ հեռանկարում նաև՝ գործընկերոջ, շատ դժվար է, եթե ոչ անհնարին կառուցել վստահության այնպիսի կամուրջ, որը կարող է վերականգնել հարևանությամբ ապրող ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունները: Համոզված եմ, որ այս պարզ ճշմարտությունը հասկանում են նաև մեր հարևան Ադրբեջանում, բայց այս դեպքում զարմանալի է, թե ո՞ւմ են ուղղված հակամարտության կարգավորումը ձգձգվելու մասին նրանց մշտական բողոքներն ու դժգոհությունները:

Հարգելի´ ներկաներ,

Համոզված եմ, որ նման ձևաչափով կազմակերպված ցանկացած միջոցառում օգնում է մեզ բացահայտելու համամարդկային զարգացմանը խոչընդոտող երևույթների էությունը և համատեղ ջանքերով փնտրելու ու գտնելու ելքեր ցանկացած բարդ իրավիճակից: Ուստի կրկին ողջունելով միջոցառման բոլոր մասնակիցներին՝ մաղթում եմ բոլորիս օգտակար քննարկումներ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

21:00 14.06.2025

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...

Միլիարդատերը մահացել է արտասովոր պատճառով

20:13 14.06.2025

Միլիարդատերը մահացել է արտասովոր պատճառով

Հայտնի հնդիկ միլիարդատեր և արքայազն Ուիլյամի ընկեր Սանջայ Կապուրը մահացել է Մեծ Բրիտանիայում կայացած պոլոյի խաղի ժամանակ՝ մեղու կուլ տալուց հետո, հայտնում է Mirror-ը։ «Արքայազն Ուիլյամի ընկերը մահացել է՝ պոլոյի խաղի ժամանակ մեղու կուլ տալուց հետո, ինչը մահացու սրտի կաթվածի պատճառ է դարձել», – ասվում է հայտարարության մեջ։ Հրատարակությունը նշում է, որ 53-ամյա Կապուր մեղվի […] ...

Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ

17:00 14.06.2025

Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ

«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...

Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուի

16:50 14.06.2025

Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուի

Իրանական Nour News գործակալությունը հայտնում է, որ իրանցի զինվորականները գերի են վերցրել իսրայելցի ևս մեկ օդաչուի։ «Իսրայելական կործանիչի օդաչուն մի քանի րոպե առաջ գերի է վերցվել Իրանի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ իրանական Ֆարս լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ: […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆ

16:41 14.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին […] ...

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին

16:32 14.06.2025

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին

Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվել է վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...

BACK_TO_TOP