Գերանդին առնելու և հնձելո՞ւ ենք պետական կառավարման համակարգը. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Գերանդին առնելու և հնձելո՞ւ ենք պետական կառավարման համակարգը. Փաշինյան

19:24 06.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 6-ին խորհրդարանում, արձագանքելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանի հարցմանը, անդրադարձավ պետական կառավարման համակարգում սպասվող կրճատումներին:

«Ի՞նչ է ասվում. եթե պարզվի, որ պետական կառավարման համակարգում 10 հազար արդյունք չստեղծող մարդ կա, պետք է այդ մարդկանցից ազատվել: Սրան հանրապետական կուսակցության ներկայացուցչի արձագանքն է, թե՝ էս ի՞նչ եք ասում: Նրանք իրականում խոստովանում են կառավարման համակարգի վերաբերյալ իրենց պատկերացումը՝ ո՞նց, համակարգում պետք է արդյունք ստեղծող մարդիկ լինե՞ն, ոչ, նրանք պետք է նստեն և ոչինչ չանեն, սա պատկերացում է ստեղծում, թե Հայաստանը 20 տարի ոնց է կառավարվել՝ ծանոթ, ընկեր, բարեկամ, ընտրակեղծարար, ամբողջը լցվել են պետական կառավարման համակարգ: Արդյո՞ք գերանդին առնելու և հնձելու ենք: Ո´չ, ըստ էության՝ կրճատումները կլինեն մինիմալ՝ առնվազն կարճաժամկետ առումով, և կրկնվող նախարարությունների կրկնվող օղակների աշխատողների շրջանակներից կլինեն»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ չկրկնվող օղակներից մարդիկ չեն կրճատվի, յուրաքանչյուրը, բոլորը՝ առանց բացառության, շանս կստանան՝ ապացուցելու, որ նոր պայմաններում պատրաստ են և կարող են նոր չափանիշներով աշխատել: Կառավարության ղեկավարը նաև ուշադրություն հրավիրեց այսօր եղած իրավիճակին, նշեց՝ երբեք խնդիր չեն դրել և չեն դնելու՝ ռեպրեսիոն ճանապարհով գնալ: Նա ասաց՝ այսօր պետական կառավարման համակարգում մարդիկ կան, ովքեր ոչ մի բանով չեն զբաղվում, սպասում են Mulberry-ով հետաքրքիր բան շրջանառվի, իրենց հանրապետական ղեկավարներին ուղարկեն:

«Այս աղմուկը ցույց է տալիս ամեն ինչ, սա դիագնոզ է՝ այն ամենի, ինչ ՀՀ-ում տեղի է ունեցել: Որ մեկը ասում է՝ վայ, բռնեք, փախավ, վազում է, բոլորը վազում են: Խնդրո´ւմ եմ, վազելուց առաջ մի պահ կանգնենք, հարցնենք՝ ո՞վ փախավ, ո՞ւր, ի՞նչ ուղղությամբ, ինչո՞ւ, և կպարզվի, որ ոչ մեկն էլ ոչ մի տեղ չի փախել»,- ասաց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

21:00 14.06.2025

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...

Միլիարդատերը մահացել է արտասովոր պատճառով

20:13 14.06.2025

Միլիարդատերը մահացել է արտասովոր պատճառով

Հայտնի հնդիկ միլիարդատեր և արքայազն Ուիլյամի ընկեր Սանջայ Կապուրը մահացել է Մեծ Բրիտանիայում կայացած պոլոյի խաղի ժամանակ՝ մեղու կուլ տալուց հետո, հայտնում է Mirror-ը։ «Արքայազն Ուիլյամի ընկերը մահացել է՝ պոլոյի խաղի ժամանակ մեղու կուլ տալուց հետո, ինչը մահացու սրտի կաթվածի պատճառ է դարձել», – ասվում է հայտարարության մեջ։ Հրատարակությունը նշում է, որ 53-ամյա Կապուր մեղվի […] ...

Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ

17:00 14.06.2025

Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ

«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...

Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուի

16:50 14.06.2025

Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուի

Իրանական Nour News գործակալությունը հայտնում է, որ իրանցի զինվորականները գերի են վերցրել իսրայելցի ևս մեկ օդաչուի։ «Իսրայելական կործանիչի օդաչուն մի քանի րոպե առաջ գերի է վերցվել Իրանի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ իրանական Ֆարս լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ: […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆ

16:41 14.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին […] ...

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին

16:32 14.06.2025

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին

Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվել է վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...

BACK_TO_TOP