Մինաս-Վարդան Մութաֆյան. Պոլսո հայոց պատրիարքի կյանքն ու պայքարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+20.09 oC

Մինաս-Վարդան Մութաֆյան. Պոլսո հայոց պատրիարքի կյանքն ու պայքարը

13:10 09.03.2019

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցում մարտի 8-ին վախճանվել է Կոստանդնուպոլսի հայոց  պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:

Մինաս-Վարդան Մութաֆյանը ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։ 1977 թվականին ձեռնադրվել է սարկավագ, ապա  կուսակրոն քահանա։ 1998 թվականի հոկտեմբերի 14-ին Պատգամավորական ժողովի կողմից ընտրվել է Պոլսի հայոց պատրիարք։  2008 թվականից Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը տառապում էր անբուժելի հիվանդությամբ։

Գահակալության 20 տարի, որից պատրիարքական աթոռին համայնքը ղեկավարելու իրական հնարավորություն ունեցավ ուղիղ դրա կեսը՝ 10 տարի: Երկրորդ տասնամյակը Պոլսո հայոց պատրիարքը անցկացրեց մահճակալին գամված՝ անգիտակից ու անհաղորդ իր համայնքի գործերին: Մեսրոպ Մութաֆյանը Պոլսո Հայոց պատրիարքի պարտականությունները ստանձնեց 1998-ին, երբ մահացավ Գարեգին Խաչատուրյան պատրիարքը: Մեսրոպ Մութաֆյանը այդ պաշտոնի ամենահավանական հավակնորդն էր, լավ կրթություն էր ստացել, իսկ 1986 թ-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը նրան օծել էր եպիսկոպոս: Պոլսո հոգևոր համայնքի ղեկավարությունը Մեսրոպ Մութաֆյանը 1998թ. ստանձնեց նախ` որպես տեղապահ, նույն տարվա ընթացքում տեղի ունեցան ընտրություններ և Մեսրոպ Մութաֆյանը դարձավ Պոլսո պատրիարքական աթոռի 84-րդ գահակալը:

Պոլսի հայոց պատրիարք լինելը հեշտ բան չէ: Հավասարակշռությունը չխախտելու համար երբեմն նրանից այնպիսի զգուշավորություն էր պահանջվում, որ արված քայլերը շատ հաճախ քննադատության էին արժանանում հենց հայերի շրջանում: Թուրքական իշխանություններն իրենց հերթին փորձում էին օգտագործել հոգևոր առաջնորդի հանգամանքը իրենց համար ոչ ցանկալի հարցերի քննարկման ժամանակ: Այդուհանդերձ, թուրքական ծայրահեղական շրջանակները Պոլսո պատրիարքի քայլերն ու գործունեությունը վտանգավոր էին համարում և նույնիսկ նրա նկատմամբ մահափորձ ծրագրում:

Այդպիսի մի դեպք բացահայտվեց 2007-ին. պարզվեց, որ ծայրահեղական մի խմբավորում ծրագրել էր մահափորձ իրականացնել նրա նկատմամբ, երբ նա Ստամբուլում ընդունում էր Հունաց տիեզերական պատրիարքին: Զենքն ու պայթուցիկները հայտնաբերվեցին Ստամբուլի մերձակայքում, իսկ ապացույցները՝ խմբավորման ղեկավարի համակարգչում:

2007թ. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությունը թերևս վերջին մեծ միջոցառումն էր, որտեղ Պոլսո հայոց պատրիարքը հրապարակային մասնակցություն ունեցավ: Եկեղեցու բացման արարողությունը մեծ աղմուկ հանեց, այն պատճառով, որ դա տեղի ունեցավ առանց խաչի: Թուրքիայի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դիմել էր թուրքական իշխանություններին եկեղեցու գմբեթին խաչը տեղադրելու համար, սակայն բացման արարողությունն անցավ առանց խաչի: Թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պոլսո հայոց պատրիարքը չպետք է մասնակցի եկեղեցու բացմանը, սակայն վերջին պահին նա որոշել էր մասնակցել և առիթը բաց չէր թողել նշելու, որ թուրքական իշխանությունները պետք է գիտակցեն, որ սա հայկական եկեղեցի է, և անպայման խաչ պետք է լինի եկեղեցու վրա:

Հենց այդ օրերին է «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտյոմ Երկանյանը նրա հետ հարցազրույց ունեցել: Այս հարցազրույցից մեկ տարի հետո՝ 2008.թ հունիսին, անբուժելի հիվանդության պատճառով Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ժամանակավորապես վայր դրեց իր լիազորությունները, հայտարարվեց, որ արքեպիսկոպոսը 6 ամսով արձակուրդում է լինելու: Բայց դրանից հետո Պոլսո պատրիարքն այլևս չվերադարձավ իր պարտականությունների կատարմանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

23:57 16.07.2025

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

23:55 16.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

23:52 16.07.2025

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

23:50 16.07.2025

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...

BACK_TO_TOP