Հայկական PicsArt հավելվածն ներբեռնել են 450 մլն անգամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+17.09 oC

Հայկական PicsArt հավելվածն ներբեռնել են 450 մլն անգամ

16:53 31.10.2017

PicsArt ամենախոշոր ֆոտոխմբագրման հավելվածն ու ստեղծարար համայնքը հայտարարել է ամսական ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմն անցնելու մասին: PicsArt-ն ամբողջ աշխարհում ներբեռնվել է 450 միլիոն անգամ, ավելի քան 30 լեզուներով: Հավելվածով խմբագրված նկարների բազայում ավելի քան 850 միլիոն լուսանկար կա: Օգտատերերի կողմից ստեղծված տասնյակ միլիոնավոր ազատ օգտագործման համար հասանելի պատկերների ու սթիքերների շնորհիվ PicsArt-ը դարձել է աշխարհում անվճար նկարների ամենածավալուն հավաքածուներից մեկը: Այս ցուցանիշով  այն հավասարվում է նկարների հավաքածուների ամենահայտնի Pinterest կայքին:
 
«Ես հիմնել եմ PicsArt-ը իմ դստեր նման ստեղծարար արտիստների համար՝ որպես ազատ ինքնաարտահայտման ու ստեղծարար փորձարարության համար նախատեսված անվտանգ հարթակ»,- ասում է PicsArt ընկերության հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: 
 
 
«Ես ցանկանում էի ստեղծել մի հարթակ, որտեղ բոլորը անկաշկանդ կարտահայտեն իրենց ստեղծագործականությունը, մի վայր, որտեղ բոլորի համար ստեղծարարությունն ու միտքը արտահայտելու համար հասանելի կլինեն որակյալ և հեշտ օգտագործվող գործիքներ: Ամսական 100 միլիոն ակտիվ օգտատերերի առկայությունը մեզ համար կարևոր շեմ է ստեղծարարություն քարոզելու համար: Մենք ձգտում ենք ավելի մեծ լսարան գրավել առաջիկա տարիների ընթացքում»: 
«Աշխարհում ընդամենը մի քանի ծառայություններ կան, որ ամսական հատում են 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմը», նշում է Sequoia Capital-ի գործընկեր Օմար Համույին: «Առավել հետաքրքրական է PicsArt հավելվածի օգտատերերի ներգրավվածության խորությունն ու բազմազանությունը: Տարիների ընթացքում թիմը շարունակաբար աշխատում է հավելվածի կատարելագործման ու բազմաֆունկցիոնալության ուղղությամբ՝ իր օգտատերերին տրամադրելով ստեղծարար ինքնարտահայտման համար բազում հնարավորություններ»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

23:12 21.08.2025

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

Թուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

23:00 21.08.2025

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

Գիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

22:57 21.08.2025

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. Ավինյան

22:54 21.08.2025

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. Ավինյան

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

22:47 21.08.2025

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

22:42 21.08.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP