22:55 19.03.2019
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տրվել է «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» կրթագիտական նախագծի մեկնարկը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։
Ողջունելով նախաձեռնությունը՝ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ սկսում է իրագործվել շատ կարևոր մի նախաձեռնություն, որը պետք է խթանի հետազոտության և նորարարությունների մուտքը բարձրագույն կրթության համակարգ․ «Ինժեներական և կիրառական գիտությունների այս նոր կենտրոնի հիմնումն այդ ուղղությամբ իրականացված կոնկրետ քայլ է, և մեր խնդիրն է՝ անել ամեն ինչ, որ ստեղծվող կենտրոնը ապրի և իր հետ նոր զարգացում բերի։ Նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ պետությունը համաձայնություն է տվել, նաև միջոցներ հատկացրել՝ ստեղծել լաբորատորիա կամ որևէ կենտրոն, սակայն դրանք գեղեցիկ բացումներից հետո արդյունավետ չեն գործել։ Հաշվի առնելով, որ նոր կենտրոնը ստեղծվում է «Թումո»-ում, որը կրթության նորարարության ոլորտում արդյունավետ գործունեության մեծ փորձ ունի, լիահույս եմ, որ նոր նախագիծը ծառայելու է իր հիմնական նպատակին»,- նշել է նախարարը և ընդգծել, որ «Եվրամիությունը հանուն նորարարության» ծրագրի շրջանակում կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով ԵՄ-ն Հայաստանին հատկացնում է դրամաշնորհ, որն ունի երկու կարևոր բաղադրիչ։
Դրանցից մեկը՝ «Թումո»-ում ինժեներական և կիրառական գիտությունների նոր կենտրոնի ստեղծումն է, մյուսը՝ հանրակրթության ոլորտում մաթեմատիկա և բնագիտական առարկաների՝ 1-12-րդ դասարանների կրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի մշակումը, դասագրքերի ստեղծումը, փորձարկումն ու մանկավարժների վերապատրաստումն է․ «Սա հանրակրթության ոլորտում տեղի ունեցող մեծ գործընթացի կարևոր փուլերից է, որն իրականացվելու է առաջիկա երկու-երեք տարիներին։ Զուգահեռաբար նախաձեռնել ենք նաև մնացած առարակների չափորոշիչների և կրթական ծրագերի մշակում, որն ավարտելուց հետո հանրակրթության ոլորտում ակնկալում ենք ունենալ նոր իրավիճակ»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը ԵՄ-ի և «Թումո»-ի հետ արդյունավետ է լինելու։
Նախագծի մեկնարկի կապակցությամբ ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը ներկայացրել է տեսաուղերձ, ողջույնի խոսք են ասել նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։
«Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է «ԵՄ-Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագիծը, որին հետևել է համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
Այնուհետև ԿԳ նախարարի և ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել նոր կրթական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։ Նախատեսվում է Երևանում` «Թումո» կենտրոնին կից, կառուցել մոտ 15000 քառակուսի մետր մակերես ունեցող շինություն: Կառույցն իր մեջ կներառի կրթական ծրագրավորման ենթակառուցվածք, ինչպես, օրինակ, «Թումո» լաբորատորիաներ, STEM հետազոտությունների լաբորատորիա, կոնֆերանսների սրահ և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար: «Թումո» լաբորատորիաները կլինեն Թումո ծրագրի տրամաբանական շարունակությունը` հնարավորություն տալով բուհերում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին 18 տարին լրանալուն պես ձեռք բերել STEM-ին առնչվող կիրառական հմտություններ:
Կենտրոնը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց, որն իր շուրջ է հավաքելու տեղական և միջազգային գործընկերների` Հայաստանում բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև բացը լրացնող կամուրջ: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետը նորաստեղծ համալիրի մի մասն է լինելու:
Նշենք, որ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանը՝ կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով հատկացնում է 23 մլն. եվրո դրամաշնորհ, որից 10,5 մլն.՝ STEM առարկաների չափորոշիչների մշակմանը, իսկ 12,5 մլն.՝ «Թումո» ստեղծարար կենտրոնին «ԵՄ – Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի իրականացման նպատակով: «Թումո»-ին կից ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիրի ծրագրային ընհանուր արժեքը 25 մլն եվրո է, որն իրականացվում է ԵՄ-ի և «Թումո» կենտրոնի համաֆինանսավորմամբ։
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:21 05.07.2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում էՀուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։ «Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության […] ...
17:10 05.07.2025
Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնինՀունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...