13:00 22.03.2019
Մոնթե Մելքոնյան 44 հասցեում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Ծրագրի շահառուները կառուցվող համալիրի հիմքերում տեղադրել են սերունդներին ուղղված ուղերձը, կատարվել է հիմնաքարի ու երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ: Երիտասարդական ավանն ունենալու է 1100 բնակարան, 800 ավտոմեքենայի կայանման համար նախատեսված վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղեր, հասարակական նշանակության տարածքներ:
Առաջին անգամ Երևանում կառուցվող թաղամասն ունենալու է կոյուղաջրերի մաքրման անհատական կայան, որտեղ համապատասխան ֆիլտրումից հետո կոյուղաջրերն օգտագործվելու են տարածքի ոռոգման նպատակով:
Կառուցվող շենքերը շահագործման կհանձնվեն 2021 թվականի հոկտեմբերին, իսկ թաղամասի կառուցապատումն ամբողջությամբ կավարտվի 2022 թվականի մայիսին:
«Բնապահպանական տեսանկյունից բոլոր փաստաթղթերը տեղում են, անցել ենք համապատասխան փորձաքննությունը՝ օրենքի տառին համապատասխան»,- ասաց «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը:
Նա նշեց, որ այս անգամ վարկավորման պայմանները վատթարացել են, սակայն դա եղել է անկախ իրենց կամքից:
«Նախկինում առանձին ֆինանսական գործիք էր կիրառվում, մեր ծրագրերի համար շահառուները որոշակի մեղմ պայմաններ էին ստանում, վերաֆինանսավորման գործիք կար: Ցավոք, հիմա այն այլևս չկա»,- ասաց նա:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...