157 մլն դրամ՝ Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

157 մլն դրամ՝ Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգմանը

14:25 22.03.2019

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «157 մլն դրամ՝ Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգմանը» վերտառությամբ գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, նշել է.

«Ավագանին հաստատեց Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը: Հատկացված բյուջեն կուղղվի Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերազինման և վերանորոգման աշխատանքներին: Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճի, հարդարման սենյակների սրահի օդափոխության, բեմական լուսային և ձայնային համակարգերի վերազինման, անվտանգության և տեսանկարահանման ու ցուցադրման համակարգերի տեղադրման, ինչպես նաև դահլիճի և ամֆիթատրոնի բազկաթոռների նորացման իրականացման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմվել և հանձնվել են 2018 թվականին:

Այսպիսով կլուծվի նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ևս երկու թատրոնների՝ «Երևանի պատանի հանդիսատեսի» և «Մհեր Մկրտչյան արտիստական» թատրոնների վերազինման հարցը: Աշխատանքներն ավարտվելուց հետո Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի կողմից նախկինում շահագործված և նորով փոխարինված սարքավորումները և գույքը կհանձնվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ «Մ. Մկրտչյանի անվան արտիստական» և «Պատանի հանդիսատեսի» թատրոններին: Մեկ թատրոնին տրամադրելով վերազինման բյուջե՝ մենք լուծում ենք միագամից երեք թատրոնի վերազինման խնդիր»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

21:08 04.07.2025

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...

BACK_TO_TOP