Այսօր 30 համայնք ջրի խնդիր ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Այսօր 30 համայնք ջրի խնդիր ունի

16:42 22.03.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այսօր նոր տեղեկություններ է ներկայացրել Արարատյան արտեզյան ավազանի վիճակի և վերականգնման աշխատանքների վերաբերյալ: Խոսքը 2016-2018 թթ․ միջանկյալ արդյունքների մասին է: Հայտնի է, որ արտեզյան ավազանի մակարդակը գերշահագործման արդյունքում իջել է 10 մետրով, ավելի քան 30 համայնք ոռոգման ու խմելու ջրի խնդիր ունի:

Ըստ ներկայացված տվյալների՝ 1984 թվականին Արարատյան դաշտի արտեզյան ավազանը 42 հազար 298 հա-ի է հասել: 2007 թվականի ուսումնասիրությունների  արդյունքները ցույց են  տվել, որ հասել է 32 հազար 107 հա-ի: Իսկ 2016 թվականին ցուցանիշն արդեն 22 հազար 366 հա է եղել:

Ստացվում է, Արարատյան դաշտի արտեզյան գոտին պակասել է մինչև 50 տոկոսով:

2016 թվականի տվյալներով՝ Արարատյան դաշտում գործել է 2800 հոր և 235 ձկնաբուծարան: Նշվում է, որ արտեզյան ավազանի մակարդակի իջեցման պատճառը ջրի գերշահագործումն է, որն իրականացվել է հատկապես ձկնաբուծարանների կողմից:

Այսօր 30 համայնք խմելու և ոռոգման համակարգի խնդիր ունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

20:33 04.07.2025

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...

Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումը

20:25 04.07.2025

Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալի լրագրող Բարակ Ռավիդը։ Նրա աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 4-ի առավոտյան՝ Արևելյան ափի ժամանակով, և տևել է մոտ 40 րոպե։ Բրիտանական Financial Times թերթը հուլիսի 3-ին, հղում անելով աղբյուրներին, […] ...

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․  Ուիմբլդոն

20:15 04.07.2025

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ Ուիմբլդոն

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

20:07 04.07.2025

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...

SHANTNEWS

20:00 04.07.2025

SHANTNEWS

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու  հետ

19:54 04.07.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...

BACK_TO_TOP