18:40 22.03.2019
Ստորագրելով և վավերացնելով ՍԵՊԱ-ն՝ ԵՄ-ի հետ այդ համաձայնագիրը, ԵՄ հետ հարաբերությունները ստանում են նոր որակ և, բացի դրանից, բավական դինամիկ զարգանում են: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:
«Այդ համաձայնագիրը նաև մի գործիք է, որ մեր բարեփոխումներն ընթանան ավելի նպատակաուղղված և կարգավորված: Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման հարցին, դա շարունակական գործընթաց է, այն օրակարգային է ոչ միայն Բրյուսելի, այլև 28 մայրաքաղաքների հետ: Մենք բոլորի հետ կոնսուլտացիաների, խորհրդատվությունների գործընթացում ենք, շատերի հետ համաձայն ենք, շատերի հետ՝ ոչ: Դուք գիտեք, որ վիզաներն ազատականացվել են ԵՄ մի շարք գործընկերների համար, ինչպիսիք են Վրաստանը և Ուկրաինան, և նրանք կամ անդամ երկրներն այդքան էլ գոհ չեն այդ ազատականացման արդյունքից: Մենք դրա հետ համաձայն չենք, դա մեզ համար հիմք չի ծառայում այդ ուղղությամբ մեր աշխատանքում, իրենց համար՝ նույնպես»,- ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ վիզաների ազատականացման հետ նաև մտավախություն է առաջանում՝ քաղաքացիները երկիրն ազատորեն կլքեն, Ադոնցը նշեց, որ ցանկացած վիզային կամ մուտքային ազատականացման հետ զուգահեռաբար բանակցվում և ստորագրվում են Հետկանչման կամ Ռեադմիսիայի համաձայնագրերը, այսինքն՝ եթե առանց վիզայի այս կամ այն երկրի քաղաքացին մեկնում է այլ երկիր և սահմանված ժամկետից ավելի երկար է այնտեղ մնում, ինչ-ինչ որոշումներ է կայացնում և նրա՝ այդ երկրում բնակվելը դառնում է անօրինական, սկսում է աշխատել երկրորդ համաձայնագիրը, որը պարտադիր է դյուրացման համաձայնագիր կնքելու պայմանագրի դեպքում:
Փոխնախարարը նշեց, որ Վրաստանի ու Ուկրաինայի համեմատությամբ՝ մեր երկրի խնդիրները տասնյակ անգամներ քիչ են, և մենք այս առումով եվրոպական երկրների համար գրեթե որևէ գլխացավանք չունենք:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...