Ի՞նչ ռիսկեր ունի միկրոբիզնեսի հարկերից ազատումը և ի՞նչ շահեր՝ պետությունը. Դավիթ Անանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.33 oC

Ի՞նչ ռիսկեր ունի միկրոբիզնեսի հարկերից ազատումը և ի՞նչ շահեր՝ պետությունը. Դավիթ Անանյան

23:25 23.03.2019

«Հեռանկար»-ի տաղավարում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում` Հարկային օրենսգրքում սպասվող փոփոխությունների հնարավոր ազդեցություններին: Արամ Աբրահամյանը հետաքրքրվել է պետեկամուտների չափն ավելացնելու ճանապարհների մասին՝ վարչարարությունը լավացնել, օրենսգիրքը փոխել, Անանյանը հավելել է ևս մեկը.

«Ես երրորդն էլ կավելացնեի՝ տնտեսական աճը, որ նախորդ երկուսից առավել է, չնայած պայմանավորված է երկուսի ի կատար ածելու մեր պատրաստակամությամբ: Կա ստվեր, ստվերում եկամուտներ, որոնք ֆորմալացնելու դեպքում հարկային մուտքեր որոշ ժամանակաշրջանի համար կարելի է ապահովել, բայց երկարատև կանխատեսելի ապագա ապահովելու համար պետք է տնտեսական աճ, որը տնտեսական հեղափոխության արդյունքն է, որը պետք է ապահովենք առաջիկայում»,- ասել է Անանյանը:

Արդյո՞ք երբ փոքր բիզնեսը հարկերից ազատվում է, հարկային դաշտի վերահսկողությունն ավելի չի դժվարանում, այսինքն՝ առաջ է գալիս միկրոբիզնեսի տրոհման ռիսկ, ինչպե՞ս է պատրաստվում ՊԵԿ-ը վերահսկել իրավիճակը: Կառույցի ղեկավարը նշում է.

«Հարկային օրենսդրությունը ենթադրում է, որ վարչարարական գործիքակազմը լինի շատ արդյունավետ, բայց հարկայինում, կարող ենք ասել, որ  հսկողական և վերլուծական համակարգեր կան, հիմա էլ ազդարարում ենք, որ ապագան դրանն է, պետք է հարկ վճարողների վարքագիծը շատ ավելի կանխատեսելի դարձնելու տեսանկյունից վերլուծական գործիքակազմի միջոցով աշխատենք: Երկու խնդիր պետք է փորձենք կանխել՝ բիզնեսի մասնատումը, որը հիպոթետիկ առումով շատ ավելի դժվար է միկրոբիզնեսի առումով, շատ ավելի հեշտ է, երբ բիզնեսը տրոհվում է հարկ վճարողների միջև, որովհետև շրջանառության հարկի շեմը 115 մլն ենք դարձնում»:

Միկրոբիզնեսին հարկերից ազատելով՝ նաև պետությունն է շահում, վստահեցնում է Անանյանը՝ խոսելով հարկային վարչարարության տնտեսումների մասին:

«Սա ոչ թե արտոնություն է, այլ խաղի կանոն, նաև պետության համար էլ արտոնություն տրամադրելով՝ վարչարարության բարձրացման նպաստավոր պայմաններ ենք ստեղծում, ազատելով հարկային գործիքակազմից՝ ամբողջ ծավալը նրանց վրա չենք կիրատելու, այլ ավելի խիստ ենք դարձնելու, հարկային արտոնություններ տալով՝ ունենալու ենք հարկային վարչարարության տնտեսություններ, հետևաբար պետությունը ևս շահում է»:

Նա հավելել է, որ փաթեթն այժմ ԱԺ ներկայացնելու նախաշեմին է: Արամ Աբրահամյանի հարցին, թե վարչարարությունում ինչ հեղափոխական փոփոխություններ են լինելու, ասում է.

«Առաջիկայում ևս փոփոխությունների փաթեթ ենք պատրաստել, որը վարչարարության օպտիմալացմանն են ուղղված, դյուրացնելու են գանձապետական միասնական հաշվի հարկ վճարողների իրավասությունների շրջանակը, որոշակի վարչարարական գործիքներ ևս օպտիմալացվելու են: Գիտեք, որ ԱԱՀ դեբետային մնացորդները կամ գերավճարները հետ են վերադարձվում 6 ամիսը մեկ հաճախականությամբ, որը կրճատվել է 3 ամսի, կան հարկ վճարողների համար իրավական փոփոխություններ, առաջիկա քննարկումների ժամանակ ունենք որոշակի փաթեթ, որը շատ ավելի կանխատեսելի է դարձնելու հարկ վճարողների հարկային ծառայությունները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարները

22:52 17.05.2025

Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 17-ին, ժամը 18:49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ Տավուշի ջրամբարի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

22:39 17.05.2025

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էվելինա Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես […] ...

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

22:26 17.05.2025

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

Երեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է  անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

22:12 17.05.2025

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Փաշիկյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Յաշ Բհարադիա (Հնդկաստան) 3-րդ տեղ՝ Էրիկ Չաքրյան (Հայաստան): Միջազգային վարպետի նորմա լրացրեցին Ռուդոլֆ Փաշիկյանը և Յաշ Բհարադիան: ...

SHANTNEWS

22:00 17.05.2025

SHANTNEWS

Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը․ նա շտապում էր օդանավակայան, որպեսզի կանխի ընկերուհու մեկնումը երկրից

21:52 17.05.2025

Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը․ նա շտապում էր օդանավակայան, որպեսզի կանխի ընկերուհու մեկնումը երկրից

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ […] ...

BACK_TO_TOP