11:15 26.03.2019
Մարտի 25-ն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը:
Ընդունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ փոխանցելով ՀՀ դատախազության շահագրգռությունը՝ ավելի խորացնելու և ընդլայնելու շարունակվող արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պետական հատվածի արդիականացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում ՀՀ դատախազության հետ համագործակցության նախանշված ծրագրերի պլանավորմանը, համատեղ նոր ծրագրերի նախաձեռնման հնարավորություններին, քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման արդյունքում եվրոպական չափանիշներին համահունչ քրեադատավարական նոր ինստիտուտների, ընթացակարգերի ներդրման նպատակներին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է հատկապես ՀԲ-ի աջակցությամբ մեկնարկած՝ ԵՄ Արևելյան գործընկերության մաս կազմող, ինչպես նաև բալկանյան 12 երկրներում՝ արդարադատության մատչելիության, անկախության, արդյունավետության մակարդակի բարձրացմանը, դատաիրավական համակարգի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը և այլ խնդիրների լուծմանը միտված նոր ծրագրում ՀՀ դատախազության մասնակցությունը:
Անդրադարձ է կատարվել նաև համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ՀԲ պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված՝ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման գործընթացին: Դավիթ Մելքոնյանը նշել է, որ դատախազությունը շահագրգռված է քրեական հետապնդման մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարելավելու տեսանկյունից կարևորագույն այդ համակարգի հնարավորինս շուտ ներդրման և գործարկման հարցում՝ միաժամանակ հավելելով, որ դա առավել նպատակային կլինի քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման դեպքում:
Դավիթ Մելքոնյանը նաև հավելել է, որ բոլոր իրավապահ մարմինների համար գործնական մեծ նշանակություն ունի քրեական վարույթների էլեկտրոնային վիճակագրության միասնական համակարգի ներդրումը, ինչը քրեական գործերի թվայնացման համակարգի գործարկմանը զուգահեռ էապես կդյուրացնի ոլորտում ցանկացած բնույթի վերլուծության համար տվյալների հավաքագրման և մշակման աշխատանքները: Պարոն Մելքոնյանը հույս է հայտնել, որ այս ուղղությամբ ևս հնարավոր կլինի համատեղ որոշակի ծրագրեր իրականացնել:
ՀԲ պատվիրակության ներակայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից, ինչպես նաև հակակռուպցիոն ինստիտուցիոնալ նոր մոդելների և մեխանիզմների ներդրման հնարավորություններից: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում 2018թ. ՀՀ իրավապահ մարմիններն ապահովել են աննախադեպ արդյունքներ, ինչն առաջին հերթին պայմանավորված է պետական կառավարման բոլոր օղակների կողմից այս հարցում դրսևորվող հետևողականությամբ, ինչպես նաև իրավապահ համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմամբ և համագործակցության պատրաստակամությամբ: Դավիթ Մելքոնյանը նաև նշել է, որ ՀՀ դատախազությունն ակտիվորեն ներգրավված է հակակռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն, մասնավորապես՝ պետությունից հափշտակված ակտիվների վերադարձմանը միտված նոր իրավական մեխանիզմների ստեղծմանը և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ նոր մոդելների ներդրմանն ուղղված՝ ներկայումս ընթացող աշխատանքներում:
Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակում17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:21 05.07.2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում էՀուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։ «Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության […] ...
17:10 05.07.2025
Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնինՀունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...
16:55 05.07.2025
Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...
16:42 05.07.2025
Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճՆիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...
16:27 05.07.2025
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցելՍտամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...