Բանկոմատներից կատարված հափշտակությունների դեպքերի առթիվ մեղադրանք է առաջադրվել ՌԴ 20-ամյա քաղաքացու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Բանկոմատներից կատարված հափշտակությունների դեպքերի առթիվ մեղադրանք է առաջադրվել ՌԴ 20-ամյա քաղաքացու

16:17 26.03.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության  վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Մեկ մեղադրյալի՝ ՌԴ 20-ամյա քաղաքացու մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալից 2018թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում,  կանխիկացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2018թ. օգոստոսի 18-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Որոշում է կայացվել հիշյալ քրեական գործը միացնել միևնույն եղանակով կատարված հափշտակությունների վերաբերյալ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործին:

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել նաև Երևանում և Կոտայքում տեղադրված «Կոնվերս Բանկ»-ի՝ շուրջ մեկ տասնյակից ավելի բանկոմատներից:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են հափշտակության մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է ՌԴ քաղաքացի՝ ծնված 1998 թվականին:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատներից հափշտակություններ կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձի հետ, վերջինիս կազմակերպմամբ, 2018թ. օգոստոսի 15-ին և 17-ին «Կոնվերս Բանկ»-ին պատկանող բանկոմատներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.200.000 ՀՀ դրամ գումար:

Այսպես, ինքնությունը չպարզված անձը, տեղյակ լինելով, որ«Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության համակարգչային համակարգում ներբեռնված ծրագրի գործարկման արդյունքում ընկերության կողմից սպասարկվող բանկոմատներից 2018թ. օգոստոսի 15-ին և 17-ին թղթադրամների ելքագրում է կատարվելու, նպատակադրվել է կազմակերպել և ղեկավարել «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությունը, ինչի մասին վերջինս հայտնել է 20-ամյա երիտասարդին և նախնական համաձայնություն ձեռք բերել:

Դրանից հետո 20-ամյա երիտասարդը, հետևելով իրեն տրված ցուցումներին, 2018թ. օգոստոսի 15-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից հափշտակել է ՓԲ ընկերության համակարգչային համակարգում ներբեռնված ծրագրի գործարկման արդյունքում բանկոմատից ելքագրված ընդհանուր՝ 800,000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, կրկին նույն անձի ցուցումով, խմբի կազմում գործող մեկ այլ անձի հետ, 2018թ. օգոստոսի 17-ին, նույն եղանակով, «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղակայված բանկոմատից հափշտակել է ելքագրված ընդհանուր 16 400 000  ՀՀ դրամ գումար:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1998թ. ծնված ՌԴ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

18:55 05.07.2025

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

Ապագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական ​​Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

18:45 05.07.2025

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

18:33 05.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

18:22 05.07.2025

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

Հունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

18:12 05.07.2025

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և ասել, որ Թուրքիան ուշադիր հետևում է լարվածությանը՝ կոչ անելով Ռուսաստանին և Ադրբեջանին չափավոր լինել, ասել է նա լրագրողներին։ Նա նշել է, որ «Թուրքիան խորը դիվանագիտական ​​և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ»։ «Մենք ուշադիր […] ...

SHANTNEWS

18:00 05.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP