11:22 28.03.2019
ԱԺ մաքրուհիներն այսօր դարձյալ բողոքի ցույց են անում` իրենց ձայնը բարձրացնելով աշխատավարձերի կրճատման դեմ: Նրանց «Քլիներս» ՍՊԸ-ի տնօրենը հրավիրել էր հանդիպման` ասելով, որ խնդրին լուծում կտրվի:
Մաքրուհիները հույս ունեին` իրենց աշխատավարձերը կբարձրանան, սակայն ասվել է` աշխատավարձի բարձրացում չի լինելու:
SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մաքրուհիներն ասացին, որ իրենց ասել են՝ եթե չեք ցանկանում այդ պայմաններով, այսինքն` 40 հազար դրամով աշխատել, կարող եք դիմում գրել և դուրս գալ աշխատանքից:
Ավելի վաղ հիշեցրել էինք` Ազգային ժողովի մաքրուհիները պատրաստվում են գործադուլ անել:
Բանն այն է, որ ԱԺ աշխատակազմը պայմանագիր է կնքել մասնավոր ընկերության հետ, որը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը:
Այդ ընկերությունը նոր պայմանագիր է առաջարկել մինչ օրս խորհրդարանում աշխատող մաքրուհիների հետ: Նոր պայմանագրերով՝ մաքրուհիների աշխատավարձը կնվազի՝ օրվա մեջ երկու ժամվա աշխատանքի դիմաց նրանք կստանան 40 հազար դրամ՝ նախկին 67 հազարի փոխարեն, բայց, միաժամանակ, կազմակերպությունը պարտավորվել է նրանց ապահովել նաև այլ աշխատանքով, որպեսզի մաքրուհիները օրվա մեջ ավելի երկար աշխատեն ու դրա դիմաց ստանան ավելի շատ գումար։
Մաքրուհիները, սակայն, դեմ են դրան՝ պնդելով, որ պայմանագրի պայմաններն իրենց հետ չեն քննարկել: Նրանք հայտարարել են, որ ապրիլի 1-ից աշխատանքի չեն գալու։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...