Կառավարությունը կաջակցի 0.5-10 հա խաղողի ու ինտենսիվ պտղատու այգիներ հիմնող տնտեսվարողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Կառավարությունը կաջակցի 0.5-10 հա խաղողի ու ինտենսիվ պտղատու այգիներ հիմնող տնտեսվարողներին

12:20 29.03.2019

Կառավարության նիստի օրակարգում այսօր քննարկվում է ՀՀ-ում խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների պտղանոցներ հիմնելու համար պետական աջակցության ծրագիրը: Այն կառավարությանը ներկայացրեց գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը:

Ծրագրով նախատեսվում է աջակցել  0.5-10 հա խաղողի ու ինտենսիվ պտղատու այգիների և 0.5-3 հա հատապտղանոց հիմնող տնտեսվարողներին:

«Պետական աջակցությունը կիրականացվի 2 բաղադրիչով: Առաջին դեպքում կսուբսիդավորվի այգիների հիմնման նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքային չափով, որ տնտեսվարող սուբյեկտները վերջնական տեսքով կստանան 2 տոկոսով, իսկ սոցաջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում և առնվազն 3 հա այգի հիմնող՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացոնղ կոոպերատիվներին՝ 0 տոկոսով:

Վարկի մարման ժամկետը 8 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 5 տարի: Երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ծախսերի 40 տոկոսը, իսկ սահմանամերձ համայնքներում նախատեսվում է 50 տոկոսի փոխհատուցում»,- ասել է Գեղամ Գևորգյանը:

Ծրագրի ամբողջ տևողությունը 8 տարի է, որից 5 տարին արտոնյալ ժամանակահատված է, այսինքն` 5 տարվա ընթացքում ֆերմերն ամսական միայն պետք է վճարի 41 հազար դրամ, քանի որ առաջին տարվա խնամքի ծախսերը պետությունը ևս ֆինանսավորում է:

Կառավարությունն միաձայն ընդունեց որոշումը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:00 04.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...

Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումը

20:50 04.07.2025

Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարևոր է համարում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կապը պահպանելը իրանական հարցի շուրջ։ «Ես նրան (Պուտինին) զանգահարեցի հիմնականում իրանական հարցը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը քննարկելու համար։ Նա հայտնեց իր պատրաստակամությունը օգնելու համար։ Շատ կարևոր էր ապահովել այս համաձայնագիրը, քանի որ Ֆրանսիան նույնպես պատասխանատվություն ունի կայունություն ապահովելու […] ...

Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտ

20:40 04.07.2025

Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում կանցկացվի խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC փրոմոուշենի մենամարտ: Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Այովա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամը նշել է, որ Սպիտակ տան տարածքում կա շատ ազատ հող, որի վրա էլ կարելի է ռինգ տեղադրել։ Մենամարտը կլինի չեմպիոնական և կանցկացվի 2026 […] ...

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

20:33 04.07.2025

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...

BACK_TO_TOP