14:19 29.03.2019
Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի շարք խնդիրների: Նա խոսել է «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի մասին և նշել, որ ՊՈԱԿ-ն այլևս ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվելու.
«ՊՈԱԿ-ի գործունեության սահմանափակման որոշումն ուժի մեջ է մտնելու որոշման հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից, բացառությամբ ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու սահմանափակմանը, որն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող յոթերորդ ամսվա մեկից, քանի որ մենք ունենք չբավարարված հայտեր»:
ՊԵԿ նախագահը նշեց, որ ՊՈԱԿ-ը զբաղվելու է բացառապես երեք գործառույթով. սահմանամերձ բնակավայրերում հարկ վճարողներին տրամադրելու է անվճար հսկիչ դրամարկղային մեքենաներ, իսկ այն տնտեսվարողները, ովքեր կցանկանան վաճառել նման մեքենաներ, դրա վերլուծությունը և եզրակացությունը ՊՈԱԿ-ը պիտի հրապարակի ՊԵԿ կայքում:
Դավիթ Անանյանի խոսքերով՝ այս պահին կա շուրջ 10 կազմակերպություն, որ եկել և ՊՈԱԿ-ի հետ «չբացահայտման» համաձայնագիր են կնքել. դա գաղտնիության համաձայնագիրն է:
ՊԵԿ նախագահը նշեց, որ կառավարության որոշման ձգձգումն աշխատանքի դանդաղման որոշակի խոչընդոտներ էր ստեղծել: Դավիթ Անանյանն ասաց, որ նոր սերնդի ՀԴՄ-ներից օգտվել ցանկացողների շուրջ 24 հազար հայտ է ստացվել, որից կեսը բավարարվել է.
«Շուրջ 6 հազար ՀԴՄ արդեն իսկ տրամադրվել է: Այն անձինք, ովքեր հայտ են ստացել, սակայն ձգձգում են ստացումը, մենք հորդորում ենք, որ ով արդեն ստացել է, եկեք ստացեք ձեր ՀԴՄ-ները: Մենք բավարարված հայտերի դեպքում վարչարարություն կկիրառենք»:
Դավիթ Անանյանն ասաց, որ գիտի ահազանգերի մասին, և խիստ վարչարարություն է կիրառվում:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...