Ե՞րբ է ՀԴՄ-ներ տրամադրող ՊՈԱԿ-ը դադարեցնելու ձեռնարկատիրական գործունեությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Ե՞րբ է ՀԴՄ-ներ տրամադրող ՊՈԱԿ-ը դադարեցնելու ձեռնարկատիրական գործունեությունը

15:28 29.03.2019

Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացնող ՊՈԱԿ-ի հետ կապված որոշում է ընդունվել: Որոշվել է, որ ՊՈԱԿ-ը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվելու, և ներմուծում ու տեղադրում չի իրականացվելու: Ի՞նչ ֆունկցիաներ ունի ՊՈԱԿ-ը, և որոշումը երբվանի՞ց է ուժի մեջ մտնելու, լրագրողները հարցրել են ՊԵԿ նախագահին:

«Կառավարության 3 որոշումների փաթեթը, որն այսօր կառավարության հավանությանն արժանացավ, ուժի մեջ է մտնելու հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից, բացառությամբ ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու սահմանափակմանը, որն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման ամսվան հաջորդող 7-րդ ամսվա մեկից, և դրա նպատակն այն է, որ մենք դեռևս ունենք չբավարարված հայտեր, և այդ հայտերը բավարարելու համար ՀԴՄ մեքենաների նոր խմբաքանակ ձեռք բերելու և այդ հայտերն ամբողջությամբ բավարարելու համար որոշակի ժամանակահատված էր անհրաժեշտ: Մեր գնահատմամբ` դա 6 ամսվա ժամանակահատվածն է»,- ասել է Դավիթ Անանյանը:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ ՊՈԱԿ-ն ամբողջությամբ դադարեցնելու է իր ձեռնարկատիրական գործունեությունը, երբ որ անցնի անցումային ժամանակաշրջանը: Այդուհետ կունենա երեք գործառույթ:

«Առաջինը՝ սահմանամերձ բնակավայրերում և համայնքներում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին տրամադրելու է անվճար հսկիչ դրամարկղային մեքենաներ և ՀԴՄ-ների անվճար տեխնիկական սպասարկում է իրականացնելու: Մեկ գործառույթ էլ կա, այն տնտեսվարողները, որոնք ցանկություն կունենան ոլորտում գործունեություն իրականացնել և ներմուծել ՀԴՄ-ներ և վաճառել, տեխնիկական սպասարկում իրականացնել, այդ հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պարամետրերի հնարավորությունների համապատասխան վերլուծություն պետք է իրականացնի ՊՈԱԿ-ը, և համապատասխան եզրակացությունը պետք է հրապարակի ՊԵԿ-ի պաշտոնական կայքում, որպեսզի անձինք, ովքեր ձեռք են բերում այս կամ այն տնտեսավարողից հսկիչ դրամարկղային մեքենա, իմանան, որ այ էդ մոդելի տվյալ ՀԴՄ-ի տեխնիկական պայմանների համապատասխան եզրակացություն կա»,- ասել է Անանյանը:

Ինչ վերաբերում է գների ուսումնասիրմանը.

«Չենք ուսումնասիրել, որովհետև դա արդեն մեզ չի հետաքրքրում: Ոլորտի ազատականացման իմաստն այն է, որ ՀԴՄ-ների թե՛ գները, թե՛ դրանց տեխնիկական սպասարկման գներն ամբողջությամբ որևէ ձևով պետության կամ ներկայացնող մեկ այլ կառույցի միջոցով չի վերահսկվելու»,- հավելել է ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ չի կարող ասել՝ արդյունքում ավելի թա՞նկ կլինեն ՀԴՄ-ները, թե՞ ավելի մատչելի, բայց խնդիրը շուկայի ազատականացումն է: Դաշտում որքան շատ լինեն խաղացողները, ժամանակի ընթացքում, բնականաբար, բոլոր գները կնվազեն:

Ըստ Դավիթ Անանյանի՝ այսօր կան շուրջ 10 կազմակերպություններ, որոնք եկել և չբացահայտման համաձայնագիր են կնքել ՊՈԱԿ-ի հետ.

«Դա ի՞նչ է նշանակում. որպեսզի ՀԴՄ-ների տեխնիկական պարամետրերն ուսումնասիրվեն, այդ կազմակերպությունները պետք է ուսումնասիրեն մեր ծրագրային ապահովումները, որպեսզի ՀԴՄ-ները մեր ծրագրային ապահովմանը, մեր ցանցին կարողանան կպնել, հասանելիություն ապահովեն, հետևաբար մեր ցանցի ուսումնասիրության, մեր ծրագրային ապահովումների ուսումնասիրության համար այդ կազմակերպությունները մեզ հետ կնքել են չբացահայտման համաձայնագիր: Ենթադրվում է, որ մոտ ապագայում այդպիսի կազմակերպությունների թիվը կշատանա»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ վստահություն հայտնելով, որ երբ ՊՈԱԿ-ը դադարի այսօր իրականացնող որոշ գործառույթներ չիրականացնել, դաշտում կլինեն ընկերություններ, որոնք կփակեն բացը, և խնդիրներ չեն առաջանա: ՊԵԿ-ը տեղեկատվություն ունի, որ կան ընկերություններ, որոնք ներմուծել են ՀԴՄ-ներ և աշխատում են ՊԵԿ-ի հետ: Աշխատանքի դանդաղման հարցում նշանակություն է ունեցել նաև կառավարության կողմից որոշումների ընդունման ձգձգումը:

Նոր սերնդի ՀԴՄ-ներից օգտվելու շուրջ 24 հազար հայտ է ներկայացվել, որից բավարարվել է կեսը՝ 11 հազար 980-ը: Շուրջ 6000 ՀԴՄ արդեն տրամադրվել է, մոտ 3000-ը կա, որ անձինք չեն գալիս, չեն տանում: ՊԵԿ նախարարը հորդորել է գալ, տանել ՀԴՄ-ները, հակառակ դեպքում ՊԵԿ-ը կարող է վարչարարություն փոխել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP