Մենք Երևանից ավելի շուտ հասանք, քան դուք Վանաձորից. նախարարի թելադրության տեքստերն ուշացել էին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Մենք Երևանից ավելի շուտ հասանք, քան դուք Վանաձորից. նախարարի թելադրության տեքստերն ուշացել էին

14:24 30.03.2019

Լեզվի պետական կոմիտեի և «Զանգակ» հրատարակչության աջակցությամբ անցկացվող «Թելադրություն» նախագծի շրջանակներում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր թելադրություն է կարդում Լոռու Ամրակից գյուղում.

«Եկել ենք մի դպրոց, որտեղ շատ գեղեցիկ գրադարան կա, այստեղ հավաքվել են համաքաղաքացիները և մասնակցում են հետաքրքիր միջոցառմանը: Եղանակային պայմանները լավը չեն, մեր գործընկերները շուտով տեքստը կբերեն: Մենք Երևանից եկել, հասել ենք, իրենք Վանաձորից` դեռ ոչ»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը ցույց տվեց ուսուցիչներին, աշակերտներին, ովքեր նստած են դպրոցի գրադարանում:

Նախարարը մոտեցավ մրցույթի մասնակիցներին և հարցրեց, թե ինչու են ցանկանում մասնակցել մրցույթին և աշակերտների մեծ մասը նշեց, որ ցանկանում է գործնականում փորձել իրենց հմտությունները:

Երբ նախարարը վերջապես ստացավ ձևաթղթերը և տեքստը, նախարարը կատակեց.

«Մենք Երևանից ավելի շուտ հասանք, քան դուք Վանաձորից»:

Արայիկ Հարությունյանին բերեցին տեքստը և նա ամփոփեց ուղիղ եթերը, որպեսզի սկսի թելադրել տեքստը. նա հաջողություն մաղթեց թելադրություն գրողներին:

Նշենք, որ այս պահին թելադրություններ են ընթանում նաև այլ դպրոցներում: Նախարարը հույս հայտնեց, որ հաջորդ տարի այս նախաձեռնությունն ավելի լայն տարածում կունենա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

21:08 04.07.2025

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...

BACK_TO_TOP