18:40 30.03.2019
Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչները տպավորված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմամբ:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ավստրիայի Հայ դատի հանձնախմբի անդամ, բժիշկ Վրեժ Սահակյանը նշել է, որ հանդիպման ժամանակ հայ համայնքից շատերը ՀՀ վարչապետին հայտնել են, որ Հայաստանում բիզնես-գործունեություն սկսելու ցանկություն ունեն: Սահակյանը նաև խոսել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման և ԼՂ հարցով բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
«Պարոն վարչապետը ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հույս ունենք, վստահում ենք պարոն Փաշինյանին, կարծում եմ՝ ամեն ինչ հետո ավելի լավ առաջ կգնա: Նա ասաց, որ բանակցությունների ընթացքը դրական է, աշխարհին հասկանալի են դարձնում՝ ինչ խնդիր է»,- նշեց նա:
Սահակյանն ասաց, որ հանդիպման ժամանակ վարչապետին տարբեր հարցերով են դիմել, առավելապես գործարաններ բացելու իրավունքների և այլ հարցերով: Հարցին՝ կա՞ն մարդիկ, որ ցանկանում են վերադառնալ, նա պատասխանեց.
«Իհարկե´, չեմ ուզում առանձնացնել Հայաստանի հայերին կամ դրսի հայերին, ինչպես վարչապետն ասաց՝ մեկ ընտանիք ենք բոլորս, կան շատ մարդիկ, որ ցանկանում են վերադառնալ, գործարաններ բացել»:
Վրեժ Սահակյանը նաև հայտնեց՝ վարչապետին խնդրել են արտերկրում ապրող հայերի համար բնակարաններ կառուցել և հարմար գներով տալ նրանց, վարչապետը խոստացել է զբաղվել այդ խնդրով:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...