Հղի կետի ստամոքսից 22 կիլոգրամ աղբ է դուրս բերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Հղի կետի ստամոքսից 22 կիլոգրամ աղբ է դուրս բերվել

20:00 02.04.2019

Հղի կետն իտալական Սարդինայի ափ է նետվել և սատկել: Մասնագետները կետի ստամոքսից 22 կիլոգրամ աղբ են հանել՝ հիմնականում պլաստիկե տարաներ: Այս մասին հայտնում է CNN-ը:

SeaMe էկոլոգիական ոչ կոմերցիոն ընկերության տնօրեն Լուկա Բիտտաուն պատմել է, որ հղի կետի ստամոքսից հանել են աղբի տոպրակներ, ձկնորսական ցանցեր, խողովակներ և հեղուկ օճառի տարաներ:

Սատկած կետի երկարությունը 8 մետր է: Անասնաբույժերը հետազոտելուց հետո պարզել են, որ կետի սաղմի երկարությունը 2 մետր է եղել: Ձագը մորից ավելի շուտ է սատկել: Կաթնասունների սատկելու պատճառը եղել է աղբը:

Հիշեցնենք, որ մարտ ամսին Ֆիլիպիններում սատկած կետի ստամոքսից դուրս էին բերել շուրջ 40 կիլոգրամ աղբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

18:55 05.07.2025

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

Ապագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական ​​Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

18:45 05.07.2025

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

18:33 05.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

18:22 05.07.2025

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

Հունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

18:12 05.07.2025

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և ասել, որ Թուրքիան ուշադիր հետևում է լարվածությանը՝ կոչ անելով Ռուսաստանին և Ադրբեջանին չափավոր լինել, ասել է նա լրագրողներին։ Նա նշել է, որ «Թուրքիան խորը դիվանագիտական ​​և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ»։ «Մենք ուշադիր […] ...

SHANTNEWS

18:00 05.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP