Դրոշը մի կողմ էր դրվել, որ հետո ամրացվեր. մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Դրոշը մի կողմ էր դրվել, որ հետո ամրացվեր. մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին

16:02 09.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մաքսատան տարածքից հեռանալուց հետո Aravot.am-ը զրուցել է մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանի հետ, որը բացատրել է, թե ինչու էր ՀՀ դրոշը գետնին հայտնվել:

Նրա խոսքերով՝ դրոշը փակցված է եղել դռան վերևում, պոկվել էր: Հետո ասել է՝ մի կողմ էին դրել, որպեսզի կրկին ամրացնեին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ավելի վաղ հայտնել էինք` վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նորագավթի ավտոմաքսատուն սկսվել էր աշխատակիցների հեռացմամբ:

Սենյակներից մեկում աշխատակիցները դրոշը դրել էին անկյունում, այն ընկել էր ոտքի տակ։ Փաշինյանն այս անփութության համար ՊԵԿ նախագահին հրահանգել էր ազատել այդ սենյակում աշխատող բոլոր աշխատակիցներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

20:19 08.06.2025

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

Տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

19:27 08.06.2025

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

Հունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

19:12 08.06.2025

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

18:57 08.06.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

18:41 08.06.2025

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:14 08.06.2025

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP