13:36 11.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Google ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ։
Ինչպես հայտնում են նախարարությունից` հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ուղղություններով աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունները, ինչպես նաև աշխատանքային խմբի կողմից բարձրացված հրատապ հարցեր։
Մասնավորապես, կարևորվել են հայաստանյան թրենդերի հատվածն ակտիվացնելուն ուղղված աշխատանքները, ինչը հնարավորություն կընձեռի հասկանալու, թե ինչն է ներկայում Հայաստանում առավել ընդունելի՝ դրանով ուժեղացնելով տեղական արտադրողի դիրքերը։
Քննարկվել են նաև մոնետիզացիան վիդեոբլոգերների և լրատվամիջոցների համար ակտիվացնելուն ուղղված քայլերը։
Նախարարը նշել է, որ ներկայում շատերը ստիպված են ներկայանալ որպես այլ երկրներից օգտատերեր, որպեսզի կարողանան միացնել մոնետիզացիան։ Բայց նույնիսկ այս վիճակում հայալեզու բովանդակությունը ստանում է չնչին ֆինանսական հնարավորություններ, այսինքն՝ հայալեզու բովանդակությունը չի խրախուսվում։ «Google»-ի հետ գլոբալ խնդիրն այն է, որ գովազդատուների համար հասանելի չէ հայալեզու գովազդը։
Առաջ է քաշվել հայալեզու գովազդի խնդիրը «Google AdSense»-ի մակարդակով լուծելու հարցը։ Նշվել է, որ դրա անհասանելիությունն ունի բազմաթիվ բացասական հետևանքներ, օրինակ, հայաստանյան լրատվականներին թույլ չի տալիս այս գործիքակազմի միջոցով ձեռք բերել ավելի մեծ ֆինանսական անկախություն, որը տրամադրում է «Google»-ը։
Ներկայացված խնդիրների լուծումը, ըստ աշխատանքային խմբի հաշվարկների, լուրջ խթան կլինի հայաստանյան և հայալեզու վիդեոարտադրանքը զարգացնելու համար։ Հակոբ Արշակյանի խոսքով՝ այն կխթանի նաև խոսքի և կարծիքի ազատությանը Հայաստանում, ինչպես նաև մեծ ներդրում կլինի աշխարհասփյուռ հայերի համար՝ հայերեն լեզվի իմացությունը պահպանելու տեսանկյունից։
Քննարկվել են այն հստակ քայլերը, որոնց լուծման արդյունքում Հայաստանի բնակչությունը, մեդիան, բիզնեսը հնարավորություն կունենան ավելի համապարփակ օգտվել «Google»-ի և «YouTube»-ի ծառայություններից։
Անդրադարձ է եղել «Google»-ին առնչվող մի շարք այլ խնդիրների, այդ թվում՝ «Google Maps»-ում տեղ գտած անճշտություններին, ինչի պատճառով նավիգացիան Հայաստանի տարածքում բարդացված է և որոշ ճանապարհներ քարտեզի վրա գծագրվում են խիստ սխալներով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմից ներգրավել մասնագետների, որոնք կաշխատեն բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ։
Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը Սառա Քլատերբակին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին, խնդրել նաև պաշտոնական հրավերը փոխանցել Գուգլ («Google») ընկերության ղեկավարությանը։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...