18:36 12.04.2019
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան Երևանի Շենգավիթ վարչական համայնքում Երևանի «Ժպիտներ» մանկապարտեզի դիմաց թափառող շունը հարձակվել է 5-ամյա տղայի վրա:
SHANTNEWS.am-ը զրուցել է մանկապարտեզի տնօրեն Լենա Լևոնյանի հետ, որը պատմել է դեպքի մանրամասները:
Տնօրենի խոսքերով` երեխան առավոտյան մոր հետ եկել է մանկապարտեզ, հավանաբար մի փոքր արագ է քայլել, շունը եկել է և կծոտել երեխայի բաճկոնը, այդ պահին դաստիարակները օգնության են հասել: Լենա Լևոնյանը ասաց, որ երեխային ապահովության համար տարել են պոլիկլինիկա, այնուհետև մայրը երեխային խաղալիք է գնել, երեխան վերադարձել է մանկապարտեզ, չի վախեցել և իրեն հոգեպես լավ է զգում.
«Նրանք բավական մեծ շներ են, այդ շները թափառում են ամբողջ մեր տարածքով մեկ, այս ամենը երկար ժամանակ է շարունակվում: Իրենք խմբով թափառող շներ են՝ մոտ 6 շուն, շները կարողանում են մանկապարտեզի ցանկապատերի վրայով թռչել, և այդ դեպքում էական չէ՝ մանկապարտեզի դուռը բա՞ց է, թե՞ ոչ: Մեր մանկապարտեզի ցանկապատերը վերանորոգված են, բայց իրենք կարողանում են վրայով թռչել»:
Մանկապարտեզի տնօրենը ասաց, որ շները գրեթե ամբողջ օրը բակում են, մանկապարտեզը հրաշալի բակ ունի, սակայն շների պատճառով աշխատում են երեխաներին քիչ հանել բակ:
«Դիմել ենք տարբեր կազմակերպությունների, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը դիմել է համապատասխան մարմինների, շների պահպանման կենտրոնի վարչության պետին եմ դիմել: Իրենք ասում են, որ այդ ոլորտը կարգավորված չէ, ասում են՝ բոլոր մանկապարտեզների բակերում նույն խնդիրն է, նրանք կարող են հերթագրել շներին, տանել, վնասազերծել և նորից հետ բերել, սակայն որոշ ժամանակ անց շների կատաղությունը կվերադառնա, և պետք է նորից դիմել, այլ լուծում չկա»,- ասաց տնօրենը:
Մեր այն հարցին` արդյոք շները ագրեսի՞վ են իրենց պահում, թե՞ ոչ, տիկին Լևոնյանը ասաց, որ ծնողները, լինելով բարի, ուտելիք են տալիս շներին, և կենդանիները «տեղ են անում»:
«Խնդիրը մի քանի տարի է, ինչ կա, նախորդ տարիներին դեպք ենք ունեցել, որ երեխան վախից կակազել է: Շները ձգտում են մանկապարտեզի տարածք, քանի որ ճաշի հոտ են զգում, ի՞նչ կարող ենք անել»,- ասաց տնօրենը:
17:14 01.07.2025
Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջըՕրենսդրական առաջարկով նախատեսվում է ձեւավորվել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ խոշորացված համայնք: Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը: ՀՀ […] ...
17:09 01.07.2025
Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...
17:03 01.07.2025
52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանությունՀունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...
16:55 01.07.2025
Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաներըԹուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...
16:50 01.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողներիԵրևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...
16:43 01.07.2025
Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՀուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...