17:44 15.04.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի մարզի դատախազություն է փոխանցվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ փաստաթղթերը: Վերջիններս ուղարկվել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին՝ դրանց հիման վրա նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2002-2005թթ. ընթացքում Ռանչպար համայնքում իրականացված հողատարածքների օտարման և վարձակալության մրցույթների արդյունքում վարձակալությամբ տրամադրված հողատարածքներից 14-ի դեպքում համայնքապետարանում բացակայել են պայմանագրերի կնքման հիմք հանդիսացող փաստաթղթերը: Հայտնաբերվել են պայմանագրեր, որոնք կնքվել են 1 հեկտարի համար սահմանված նվազագույն արժեքից ավելի ցածր գներով, ինչի արդյունքում համայնքի բյուջե պակաս է վճարվել 4.5 մլն ՀՀ դրամ:
Պարզվել է նաև, որ 2006-2007թթ. ընթացքում համայնքապետարանի կողմից «Ս…» ՍՊԸ-ն և ֆիզիկական անձ Ա. Ս.-ին վարձակալությամբ տրվել են հատուկ նշանակության հողատարածքներ, որի ընթացքում վարձավճարների չափերի նկատմամբ դրսևորվել է կամայական մոտեցում. նույն ժամանակահատվածում հատուկ նշանակության տարբեր հողատարածքների վարձակալության պայմանագրով հողի յուրաքանչյուր հեկտարի համար խիստ տարբեր վարձավճարի չափեր են սահմանվել: Արդյունքում 2006-2019թթ. ընթացքում համայնքի բյուջե այդ մասով վճարվել է մոտ 6մլն դրամի չափով պակաս գումար:
Բացի այդ, Ռանչպար համայնքի ղեկավարի 03.07.2008թ. որոշումներով, ավազի արդյունահանման նպատակով, նշված ՍՊԸ-ին և քաղաքացուն վարձակալությամբ տրամադրված հատուկ նշանակության հողատարածքներից 0.5-ական հեկտարի նշանակությունը փոփոխվել է արդյունաբերական, ընդերքաօգտագործման և այլ նշանակության:
Ստուգման արդյունքում պարզվել է, որ Արաքս գետի ձախ ափի ավելի քան 3 կմ երկարությամբ տարածքում հայտնաբերվել են տարբեր ժամանակահատվածներում գետավազի արդյունահանման արդյունքում առաջացած տարբեր լայնություններով և ավելի քան 4 մետր խորությամբ հանքախորշերի տեսքով բազմաթիվ փորվածքներ: Դրանց մակերեսները բազմակի անգամ գերազանցել են նշված ՍՊԸ-ին և քաղաքացուն տրամադրված՝ ընդհանուրը՝ 1 հեկտար արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածքների մակերեսները:
2006-2007թթ. ընթացքում համայնքի ղեկավարի կողմից անցկացվել են առերևույթ ձևական բնույթ կրող աճուրդներ, որոնց արդյունքում համայնքի ղեկավարի մերձավորը համայնքի տարածքում ձեռք է բերել շուրջ 39 հա հողատարածքներ, որից շուրջ 6 հեկտարը՝ ձկնաբուծության նպատակով, 33 հեկտարը՝ գյուղմթերքների արտադրության նպատակող և 0.3 հեկտարը՝ բնակելի կառուցապատման նպատակով: Վերոգրյալ բոլոր դեպքերում աճուրդների մեկնարկային գները սահմանված են եղել կադաստրային արժեքների 30-ից 50 տոկոսի չափով:
Պարզվել է նաև, որ Ռանչպար համայնքի ղեկավարի կողմից «Վ…» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվել է 9.36 հա մակերեսով հողատարածք: Վերջինիս հատակագծի, օրթոլուսանկարների և կադաստրային քարտեզի համադրման արդյունքում պարզվել է, որ ընկերությանը տրամադրված հողատարածքին սահմանակից այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող շուրջ 7.5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ենթարկվել են որակական փոփոխությունների և չեն օգտագործվում իրենց նպատակային նշանակությամբ:
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև խախտումներ համայնքի կողմից կատարված գնումների գործընթացների, բյուջետային ծախսերի, ինչպես նաև համայնքում բնակվող խիստ կարիքավոր ընտանիքներին համայնքի բյուջեից տրամադրվող սոցիալական հատուկ ծառայությունների վճարների ծախսերի տնօրինման ոլորտներում:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Արարատի մարզի Ռանչպար համայնքի տարածքում տնտեսվարող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, նախագծային շեղումներով և առանց պայմանագրի ընդերքի օգտագործման, ինչպես նաև համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ՝ Արարատի մարզի դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 291-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:26 16.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին10:00 16.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլելԱռնվազն 21 մարդ է զոհվել ուրբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի թաղամասերին և Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արևմտյան շրջաններին։ Զանգվածային ռմբակոծություններ են գրանցվել նաև Բեյթ Լահիյա քաղաքում […] ...
09:52 16.05.2025
Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո, հաղորդում է El Nacional-ը: Ֆուտբոլիստին դուր չի եկել այն, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խաղաժամանակ չի տրամադրել իրեն, թեև լեհը պատրաստ է եղել հանդիպմանը վնասվածքից ապաքինվելուց հետո: Լևանդովսկին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը խաղաժամանակ ստացել էր, սակայն «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս չեկավ: ...
09:46 16.05.2025
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […] ...
09:40 16.05.2025
Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված չենԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկվող հանդիպման ժամանակն ու վայրը դեռ որոշված չեն։ «Հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք սովորել ենք դրա վրա աշխատելու ամիսների ընթացքում, ոչինչ չի պատահի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։Ես […] ...
09:34 16.05.2025
Մեծ համայնքի յուրաքանչյուր անդամի փորձն ու գիտելիքը կարևոր են ԵՊՀ ապագայի տեսլականի ձևավորման գործում. ռեկտորԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵՊՀ հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ համալսարանականներ, բարեկամներ ու գործընկերներ, Այսօր մենք տոնում ենք Երևանի պետական համալսարանի հիմնադրման 106-րդ տարեդարձը: ԵՊՀ հիմնադրումը ոչ միայն համալսարանի, այլև մեր երկրի գիտական ու կրթական պատմության նոր էջի մեկնարկն է։ ԵՊՀ-ն հիմնադրվեց 1919 թվականի մայիսի 16-ին՝ դժվարին ժամանակներում, որպես ազգային դիմադրության […] ...
09:30 16.05.2025
ԱՄԷ ԱԳ նախարար. Պաղեստինի ղեկավարությունը պետք է ղեկավարի Գազան հակամարտությունից հետոՊաղեստինի ինքնավարությունը ստիպված կլինի գրավել Գազայի հատվածը այնտեղ մարտերի ավարտից հետո։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը։ Նրան հարցրել են, թե ով պետք է ապահովի պաղեստինյան անկլավի անվտանգությունը Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո, և արդյոք Պաղեստինի ինքնավարությունը կարող է ներգրավվել […] ...