Կողքիդ նստած անասունն է մեղավոր, որ ընտանիքս քանդվեց. զոհված ոստիկանի կնոջ ցուցմունքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Կողքիդ նստած անասունն է մեղավոր, որ ընտանիքս քանդվեց. զոհված ոստիկանի կնոջ ցուցմունքը

15:46 17.04.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատարանում այսօր ցուցմունք  են տվել զոհված ոստիկանների այրիները: Յուրի Տեփանոսյանի այրին` Արփինե Թումասյանը, պատմեց, որ ամուսինը ոստիկանություն ծառայության է անցել 2016  թվականի հոկտեմբերին: Ասաց, որ ամուսինը նպատակներ ուներ, որոնք մնացին անկատար` նա մտել էր ծառայության, որպեսզի դրանք իրագործեր:

Թումասյանը պատմեց, որ ամուսինը ՊՊԾ գնդի գրավման օրը եղել է արձակուրդում: Դեպքի պատճառով նրան արձակուրդից կանչել են ծառայության: Տեղեկացրեց` ամուսնու հարաբերությունները հրամանատար Գուրգեն Գրիգորյանի հետ շատ լավ են եղել, նույնիսկ պլանավորել էին իրենց երեխաների քավորը նրան դարձնել:

Դատավոր Մեսրոպ Մակյանի այն հարցին, թե արդյոք սկեսրայրի հետ ընտանիքում խոսակցություն չի եղել այն մասին, թե ինչու է վերջինս պնդում, որ իր որդուն սպանել են ոչ թե զինված խմբի անդամները, այլ ոստիկանները, Արփինե Թումասյանն ասաց, որ  սկեսրայրի հետ հարաբերությւնները լարվել են այդ հարցի վերաբերյալ տարակածությունների պատճառով:

Հիշեցնեք՝ այսօր դատարանում հրապարակվեց զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝  Վահրամ Տեփանոսյանի տրամադրած սկավառակը, որտեղ ԶԼՄ-ների հետ հարցազրույցում վերջինս պնդում է,  թե իր որդուն սպանել են ոստիկանները: Զոհված ոստիկանի հայրը Խոստանում է նաև երեք տասնյակ ապացույց ներկայացնել դատարան:

«Սկզբում ընտանիքս  քանդեցիք, հետո հարաբերություններս»,- հայտարարեց Արփինե Թումասյանը` դիմելով ամբաստանյալներին:

Դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտեց կնոջից, թե նրա կարծիքով ինչու է սկեսրայրը այդպիսի  կարծիք հայտնել: Արփինե Թումասյանն ասաց, երբ ամբաստանյալները հայտնվեցին ազատության մեջ, այդ  ժամանակ էլ Վահրամ Տեփանոսյանը սկսեց այդպիսի կարծիք տարածել:

Ամբաստանյալներից մեկի ռեպլիկին ի պատասխան, թե ով է մեղավոր, որ նրա ընտանիքը քանդվել է, Թումասյանը պատասխանեց.

«Կողքիդ նստած անասունն է մեղավոր, ո՞վ է մեղավոր»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP