18:40 17.04.2019
Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանության փորձ է արել, երբ փորձել են նրան ձերբակալել: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Պերուի նախկին նախագահի տանը, որը գտնվում է մայրաքաղաք Լիմայում: Նախնական տվյալներով` Գարսիան ատրճանակով փորձել է ինքնասպան լինել: Նրան ձերբակալելու փոխարեն տեղափոխել են հիվանդանոց: Վնասվածքի վտանգների ու բարդությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Գարսիան Պերուի նախագահի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ` 1985-1990 և 2006-2011 թվականների ընթացքում:
Պերուում Գարսիային կասկածում են Odebrecht բրազիլական ընկերությունից կաշառք վերցնելու մեջ: Հայտնի է, որ այդ ընկերությունը Լատինական Ամերիկայում ծախսել է հազարավոր դոլարներ տարբեր երկրների պաշտոնյաններին «գնելու» և անհրաժեշտ պետական համաձայնություններ ձեռք բերելու նպատակով:
19:13 11.05.2025
Գերազանց առաջընթաց է գրանցվել. Թրամփը՝ Չինաստանի հետ բանակցությունների մասինՎաշինգտոնի և Պեկինի միջև Շվեյցարիայում առևտրային բանակցությունները ընթացել են կառուցողական մթնոլորտում, և մեծ առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շատ լավ հանդիպում է տեղի ունեցել Շվեյցարիայում Չինաստանի հետ: Շատ բան քննարկվեց, շատ բան համաձայնեցվեց: Լիարժեք վերագործարկում՝ ընկերական և կառուցողական մթնոլորտում»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի իր էջում: […] ...
18:55 11.05.2025
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ բանակցություններն անվանել է «դժվար, բայց օգտակար»Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջին անուղղակի բանակցությունները դժվար էին, բայց օգտակար՝ կողմերի դիրքորոշումները հասկանալու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլն ավարտվել է։ Դժվար, բայց օգտակար բանակցություններ՝ միմյանց դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու և տարաձայնությունները լուծելու […] ...
18:42 11.05.2025
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության հերթական հանդիպումը Քաջարանում. ՓաշինյանՔաջարանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:35 11.05.2025
ISNA. Ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլըՕմանի մայրաքաղաք Մասկատում ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Այս մասին հայտնել է իրանական ISNA լրատվական գործակալությունը։ Վերլուծաբանների կարծիքով, ներկայիս փուլն ավելի դժվար էր, քան նախորդ երեքը։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ […] ...
18:26 11.05.2025
PTI. Մոդին հրամայել է Հնդկաստանի զինված ուժերին արձագանքել Պակիստանի գործողություններինՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է երկրի զինված ուժերին վճռականորեն արձագանքել Պակիստանի կողմից ձեռնարկվող ցանկացած թշնամական գործողության: Այս մասին հաղորդում է PTI գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ «Սինդուր» գործողությունը դեռևս ավարտված չէ։ «Եթե նրանք կրակեն, մենք կկրակենք, իսկ եթե նրանք հարձակվեն, մենք կհարձակվենք: Մենք գտնվում ենք նոր, նորմալ իրավիճակում, աշխարհը պետք է ընդունի […] ...
18:15 11.05.2025
ՀՀ մի շարք մարզերում քամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերՄայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության […] ...