16:11 20.04.2019
«Մեսրոպ Մութաֆյանի մահվան հետ կապված կասկածներ առաջացան: Ես չեմ ուզում դրան անդրադառնալ, բայց ինչպես երևում է, այդ պայքարը բավականին թեժ է լինելու: Այն արդեն սկսվել է` իրար տակ փորելը, մեկը մյուսի հետևից ինչ-որ բան ասելը սկսվել է: Դա ցույց է տալիս, որ բավական կեղտոտ պայքար է լինելու, որովհետև արդեն սկսվեց կեղտոտ փուլը` մեկը մյուսի դեմ ծուղակ է լարում, մեկը մյուսի մասին ինչ-որ վիդեո է ծածուկ նկարում, տեղադրում «Ֆեյսբուքում» ու սկսում աջուձախ քննարկել»,- խոսելով Պոլսի պատրիարքի ընտրության դեռ չսկսված պայքարի մասին` ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:
Նա ասել է նաև, որ այժմ Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը պատրիարքի ամենահավանական թեկնածուներից է, քանի որ ունի մեծաթիվ կողմնակիցներ: Բացի նրանից՝ ընտրապայքարին մասնակցելու է ևս երեք թեկնածու:
«Անկախ նրանից, թե ով կընտրվի, կունենանք պաշտոնական պատրիարք: Փոխարինողը միշտ մեկ աստիճան ցածր է: Պատրիարքարանն այլևս այնքան էլ ճիշտ չէր ընդունվում, ինչը առաջ բերեց պառակտում թուրքահայ համայնքում վերջին տարիներին, երբ պատրիարք չկար»,- նշել է թուրքագետը:
Հիշեցնենք` վերջին տասը տարիներին պատրիարքը տառապում էր ծանր հիվանդությամբ, որի հետևանքով չէր կարողանում ղեկավարել համայնքը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...