18:10 30.04.2019
«Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Փոլ Ստրոնսկին մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը այն մասին, որ ԱՄՆ-ն Հայաստանին չի հատկացրել օգնություն թավշյա հեղափոխությունից հետո:
«Փաշինյանը պետք է գործի անցնի և վերջ տա ԱՄՆ-ի հետ քաղաքականություն խաղալը: ԱՄՆ-ը քննադատել է Քոչարյանին և Սարգսյանին 2008 թվականին, ինչը հանգեցրեց «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին օգնության տրամադրման դադարեցմանը, քանի որ Հայաստանը չկարողացավ ապահովել ժողովրդավարության բարձր ցուցանիշներ»,- գրել է Ստրոնսկին Twitter-ի իր էջում:
Փորձագետի խոսքերով` ԱՄՆ-ն էականորեն ավելացրել է ֆինանսական հատկացումները Հայաստանին վերջին քաղաքական փոփոխություններից հետո:
«ԱՄՆ-ն զգալիորեն ավելացրել է օգնությունը Հայաստանին իշխանափոխությունից հետո: Ի տարբերություն ԵՄ-ի, որը խոստանում է գումար, բայց շատ դանդաղ է հատկացնում, ԱՄՆ-ը միայն վերջին 6 ամսվա ընթացքում նախատեսվածից 14 միլիոն դոլար ավելին է հատկացրել»,- նշել է Ստրոնսկին:
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել օժանդակությունը, եթե «Փաշինյանի կառավարությունը հստակեցնի իր քաղաքական առաջնահերթությունները»:
17:14 15.05.2025
Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպումՀՀ ֆինանսների նախարարության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության, մասնավորապես՝ Ֆինանսների և տնտեսագիտության ազգային ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Պետական ներքին ֆինանսական հսկողության (PIFC) հայեցակարգի ներկայացում» թեմայով հանդիպում: Հանդիպման շրջանակներում Նիդերլանդներից ժամանած փորձագետները ներկայացրել են հանրային ֆինանսների կառավարման և ներքին հսկողության համակարգերի զարգացման ոլորտում Նիդերլանդների փորձը, ինչպես նաև քննարկել հետևյալ առանցքային թեմաները․ Նիդերլանդների պետական կառավարման […] ...
17:08 15.05.2025
Ռոդրիգոն հոգնել է փորձարկումներից«Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն այլևս չի ցանկանում խաղալ այն դիրքերում, որոնք իրեն չեն համապատասխանում, հայտնում է ESPN-ը։ Բրազիլացի ֆուտբոլիստն ուզում է խաղալ հարձակման ձախ եզրից ու հոգնել է անընդհատ փորձարկումներից։ Նա մտադիր է հանդես գալ հարազատ դիրքում և դժգոհ է «Ռեալում» իր կարգավիճակից։ Այժմ եզրայինի ապագան մադրիդյան ակումբում անորոշ է. 24-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ կարող է հեռանալ […] ...
17:03 15.05.2025
Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի աշխարհայացքի ընդլայնմանն ու վերլուծական կարողությունների ձևավորմանը. Գլխավոր դատախազՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում տեղի ունեցած՝ «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը: Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ […] ...
16:56 15.05.2025
Գեղարքունիքի քրեական ոստիկանները խոշոր չափերի թմրամիջոց են հայտնաբերելՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լճաշեն գյուղի 48-ամյա բնակիչը խորդանոցում մարիխուանա է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթը, որի շրջանակում լճաշենցի տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է 66 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
16:50 15.05.2025
Անչելոտին կարող է հսկայական պարգևավճար ստանալ Բրազիլիայում«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը շուտով պաշտոնապես կստանձնի Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկը, կարող է հսկայական պարգևավճար ստանալ, եթե թիմին դարձնի աշխարհի չեմպիոն, գրում է Globo Esporte-ն: Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան իտալացուն 5 միլիոն եվրո կվճարի, եթե հավաքականը 2026 թվականին հաղթի աշխարհի առաջնությունում: Դրանից բացի, Բրազիլիայում աննախադեպ բարձր աշխատավարձ են սահմանել նրա համար՝ տարեկան 10 միլիոն […] ...
16:44 15.05.2025
Թրամփը ժամանել է Արաբական Միացյալ էմիրություններԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է ԱՄԷ՝ իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում: Նրա ժամանման կադրերը ցուցադրվել են Sky News Arabia-ի ուղիղ եթերում։ ԱՄՆ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Աբու Դաբիում, որտեղ նրան դիմավորել է ԱՄԷ նախագահը։ Ըստ էմիրաթական լրատվամիջոցների՝ հինգշաբթի ԱՄՆ նախագահի ժամանակացույցը ներառում է այց Աբու Դաբիի Շեյխ Զայիդի մզկիթ և պաշտոնական ընդունելություն նախագահական պալատում: […] ...