Միխայլովկա համայնքի ղեկավարի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+14.82 oC

Միխայլովկա համայնքի ղեկավարի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել

13:24 03.05.2019

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման գործընթացում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ, պետական աջակցության ծրագրի շրջանակներում, 2015թ. փետրվարի 18-ին Լոռու մարզպետարանի և ««Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի միջև կնքվել է մատակարարման պայմանագիր: Վերջինիս շրջանակներում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. Դ.-ն, նպատակ ունենալով յուրացման եղանակով հափշտակել իրեն վստահված և համայնքի հողօգտագործողներին հատկացման ենթակա պարարտանյութը, կազմել և մարզպետարան է ներկայացրել 2015թ. գյուղատնտեսական աշխատանքների համար ՀՀ Լոռու մարզի Միխայլովկա համայնքում մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր գնած շահառուների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակ, որում ձևականորեն ներառվել են թվով 94 շահառուների վերաբերյալ տեղեկություններ:

Այնուհետ Լոռու մարզպետի կողմից հաստատված չափաքանակի համաձայն՝ նույն թվականին ստացել է ընդհանուր 11.274.000 ՀՀ դրամ արժողությամբ 93.950 կգ պարարտանյութ, որի դիմաց 2015թ. մարտի 20-ին իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, Լոռու մարզի Կաթնառատ համայնքի ղեկավար Ռ. Ղ.-ի միջոցով «Արդշինբանկ» ՓԲԸ Վանաձոր քաղաքի մասնաճյուղում բացված ««Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի հաշվեհամարին, որպես ստացած պարարտանյութի դիմաց կանխավճար, փոխանցել է 3.000.000 ՀՀ դրամ: Իսկ առանձնապես խոշոր չափերի՝ 7.864.000 ՀՀ դրամ արժողությամբ 65.530 կգ քաշով պարարտանյութը ցուցակում ընդգրկված հողօգտագործողներին չի հատկացրել կամ մասամբ է հատկացրել և օգտագործել է սեփական կարիքները հոգալու, իր կողմից մշակվող հողերը պարարտացնելու նպատակով: Մի մասն էլ համայնքի ղեկավարը հատկացրել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց՝ Լոռու մարզի Կաթնառատ և Սարատովկա համայնքների ղեկավարներին: Այդ կերպ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նրա կողմից յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի պարարտանյութը:

Այդ ընթացքում համայնքի ղեկավար Լ. Դ.-ն նաև պարարտանյութերի վաճառքից համայնքի 2 բնակիչներից ստացել է զգալի չափերի գումար, ապա, շահադիտական դրդումներով, համայնքի բնակիչներից հավաքագրված նշված գումարը մատակարար կազմակերպության՝ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույնպես յուրացման եղանակով հափշտակել է:

Արդյունքում, 2015թ. ընթացքում Լ. Դ.-ի կողմից մեկ միասնական դիտավորությամբ հափշտակվել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի 7.914.000 ՀՀ դրամ պարարտանյութը և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարները:

Հափշտակության հանգամանքը թաքցնելու դրդումներով Լ.Դ.-ն 2017թ. ընթացքում կազմել և Լոռու մարզպետարան է ներկայացրել համայնքի՝ ազոտական պարարտանյութ ստացողների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակներ, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ ստանալու, դրա դիմաց վճարումներ չկատարելու և պարարտանյութի գծով պարտքեր ունենալու վերաբերյալ:

Նկարագրված արարքները կատարելու համար Լ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Նախաքննության ընթացքում նա մասնակիորեն վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ պատրաստակամություն հայտնելով մինչև դատաքննությունն սկսելը ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասի մնացած մասը: Սակայն դրանից հետո որևէ միջոցներ չի ձեռնարկել պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

2019թ. ապրիլի 25-ին կայացված դատավճռով Լ. Դ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքներ կատարելու մեջ և վերջնական արդյունքում դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ նաև 2 տարի ժամկետով զրկվելով տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Նույն դատավճռով դատարանն ամբողջությամբ բավարարել է նաև մարզի դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ որոշելով Լ. Դ.-ից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 5․139․000 ՀՀ դրամի չափով գումար՝ որպես հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված վնաս։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում

17:14 15.05.2025

Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում

ՀՀ ֆինանսների նախարարության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության, մասնավորապես՝ Ֆինանսների և տնտեսագիտության ազգային ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Պետական ներքին ֆինանսական հսկողության (PIFC) հայեցակարգի ներկայացում» թեմայով հանդիպում: Հանդիպման շրջանակներում Նիդերլանդներից ժամանած փորձագետները ներկայացրել են հանրային ֆինանսների կառավարման և ներքին հսկողության համակարգերի զարգացման ոլորտում Նիդերլանդների փորձը, ինչպես նաև քննարկել հետևյալ առանցքային թեմաները․ Նիդերլանդների պետական կառավարման […] ...

Ռոդրիգոն հոգնել է փորձարկումներից

17:08 15.05.2025

Ռոդրիգոն հոգնել է փորձարկումներից

«Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն այլևս չի ցանկանում խաղալ այն դիրքերում, որոնք իրեն չեն համապատասխանում, հայտնում է ESPN-ը։ Բրազիլացի ֆուտբոլիստն ուզում է խաղալ հարձակման ձախ եզրից ու հոգնել է անընդհատ փորձարկումներից։ Նա մտադիր է հանդես գալ հարազատ դիրքում և դժգոհ է «Ռեալում» իր կարգավիճակից։ Այժմ եզրայինի ապագան մադրիդյան ակումբում անորոշ է. 24-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ կարող է հեռանալ […] ...

Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի աշխարհայացքի ընդլայնմանն ու վերլուծական կարողությունների ձևավորմանը. Գլխավոր դատախազ

17:03 15.05.2025

Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի աշխարհայացքի ընդլայնմանն ու վերլուծական կարողությունների ձևավորմանը. Գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում տեղի ունեցած՝ «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը: Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ […] ...

Գեղարքունիքի քրեական ոստիկանները խոշոր չափերի թմրամիջոց են հայտնաբերել

16:56 15.05.2025

Գեղարքունիքի քրեական ոստիկանները խոշոր չափերի թմրամիջոց են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լճաշեն գյուղի 48-ամյա բնակիչը խորդանոցում մարիխուանա է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթը, որի շրջանակում լճաշենցի տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է 66 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Անչելոտին կարող է հսկայական պարգևավճար ստանալ Բրազիլիայում

16:50 15.05.2025

Անչելոտին կարող է հսկայական պարգևավճար ստանալ Բրազիլիայում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը շուտով պաշտոնապես կստանձնի Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկը, կարող է հսկայական պարգևավճար ստանալ, եթե թիմին դարձնի աշխարհի չեմպիոն, գրում է Globo Esporte-ն: Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան իտալացուն 5 միլիոն եվրո կվճարի, եթե հավաքականը 2026 թվականին հաղթի աշխարհի առաջնությունում: Դրանից բացի, Բրազիլիայում աննախադեպ բարձր աշխատավարձ են սահմանել նրա համար՝ տարեկան 10 միլիոն […] ...

Թրամփը ժամանել է Արաբական Միացյալ էմիրություններ

16:44 15.05.2025

Թրամփը ժամանել է Արաբական Միացյալ էմիրություններ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է ԱՄԷ՝ իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում: Նրա ժամանման կադրերը ցուցադրվել են Sky News Arabia-ի ուղիղ եթերում։ ԱՄՆ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Աբու Դաբիում, որտեղ նրան դիմավորել է ԱՄԷ նախագահը։ Ըստ էմիրաթական լրատվամիջոցների՝ հինգշաբթի ԱՄՆ նախագահի ժամանակացույցը ներառում է այց Աբու Դաբիի Շեյխ Զայիդի մզկիթ և պաշտոնական ընդունելություն նախագահական պալատում: […] ...

BACK_TO_TOP