13:54 10.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Դասո սիստեմս»-ի ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հավանական ուղղությունները:
«Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին»,- ասել է Հանրապետության նախագահը և հավելել. «Նախ և առաջ՝ բացահայտել երկրի կրթական հատվածը, քանի որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործելու համար պետք է ունենանք ճիշտ կրթական համակարգ: Ես համոզված եմ, որ մեր շուրջն ունենք տաղանդավոր մարդիկ: Մենք Խորհրդային միությունից ժառանգել ենք բավականին լավ կրթական համակարգ, մասնավորապես՝ բնական գիտությունների ոլորտում»:
Նախագահի խոսքերով՝ Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, հայերն ամենուր են, և սա ևս կարևոր առավելություն է:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին հրավերի համար՝ «Դասո սիստեմս» ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենը մասնավորապես ասել է.
«Մեծ պատիվ է լինել այստեղ: Այցի ընթացքում ուզում ենք հասկանալ, թե որոնք են այն ոլորտները, որտեղ կարող ենք աշխատել: Մարդիկ են ապագայի բանալին, ամեն բան սկսվում է մարդկանցից, այդ իսկ պատճառով մենք այդքան հետաքրքրված ենք՝ բացահայտելու Հայաստանի կրթական համակարգը և տեսնելու, թե ինչպես կարող ենք մեր նպաստը բերել նոր սերնդի կրթության գործում, ինչը, ի վերջո, մեծ ներդրում է՝ ուղղված ավելի լավ ապագա ունենալուն: Ապագան հնարավորություն է, այլ ոչ թե սպառնալիք: Տեխնոլոգիաներն ապագայում կարող են հիանալի գործիք լինել, եթե դրանք ճիշտ օգտագործվեն»:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում անցկացնելիք ժամանակն ընկերության ներկայացուցիչներին թույլ կտա բացահայտելու մեր երկրի հնարավորությունները, կրթական և գիտական ներուժը: «Այս ամենը ձեզ կտա ընդհանուր պատկերացում և հնարավորություն՝ ծրագրելու, թե ինչ կարող ենք անել»,- ընդգծել է Հանրապետության նախագահը:
«Դասո սիստեմս»-ը գործում է«Dassault Group» ֆրանսիական հանրահայտ ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտին, մասնավորապես, ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի և այլ բնագավառներում:
Միջազգային խոշորագույն այս ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 140 երկրներում:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...