Ստեփանակերտում կայացել է Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակին նվիրված խորհրդաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

Ստեփանակերտում կայացել է Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակին նվիրված խորհրդաժողով

21:43 10.05.2019

Արցախի Հանրապետության ԱԳՆ նախաձեռնությամբ մայիսի 10-ին Ստեփանակերտում կազմակերպվել է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակին նվիրված խորհրդաժողով, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Հայաստանի Հանրապետությունից՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Արցախի ԱԺ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև փորձագետներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։ Խորհրդաժողովին որպես պատվավոր հյուր մասնակցում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը։

Իր խոսքում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Համաձայնագրի 25-ամյակը լավ առիթ է՝ գնահատական տալու այդ իրադարձությանը, ինչպես նաև ամփոփելու որոշ արդյունքներ և ուրվագծելու անելիքները, որոնք անհրաժեշտ են հրադադարի ռեժիմի ամրապնդման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար։

Անդրադառնալով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի կարևորությանը՝ Մասիս Մայիլյանը, մասնավորապես, ընդգծել է, որ 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ անժամկետ Համաձայնագիրը, փաստորեն, հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն է, որի շնորհիվ վերջ դրվեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և հակամարտությունը տեղափոխվեց քաղաքական-դիվանագիտական դաշտ։ Այդպիսով՝  պայմաններ ստեղծվեցին, որպեսզի միջազգային միջնորդների աջակցությամբ կողմերը կարողանան իրենց ջանքերը կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական լուծման ուղիներ փնտրելու վրա:

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ արցախյան կողմը մշտապես հավատարիմ է եղել 1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագրով ստանձնած հանձնառություններին, ինչպես նաև բազմիցս հանդես եկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման վերաբերյալ տարբեր նախաձեռնություններով: Որպես օրինակ՝ ԱԳՆ ղեկավարը հիշատակել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ միջազգային միջնորդներին տրամադրելու սահմանին տիրող իրավիճակի տեսահսկման համակարգի տվյալները, և հավելել, որ նշված  համակարգը կարող է դառնալ զինադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մասը:

Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է նաև 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած երկու գագաթնաժողովների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։

Իր խոսքում ԱԳՆ ղեկավարը նաև առանձնացրել է հակամարտ զորքերի սահմանազատման գծի հարցը, որը բոլոր երեք կողմերը Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջնորդությամբ ամրագրել են որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս: Հետևաբար, հրադադարի մասին համաձայնագրի կատարումը նշանակում է նաև կողմերի միջև համաձայնեցված հրադադարի գծի վերականգնում, որը 2016 թ. ապրիլին խախտվել է Ադրբեջանի կողմից:

Մասիս Մայիլյանը համոզմունք է հայտնել, որ ուղիղ եռակողմ բանակցությունների վերականգնման և հրադադարի ռեժիմի ամրապնդման ու խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման միջոցով դիվանագիտական և ռազմաքաղաքական պայմանների համադրումն ու փոխլրացնելիությունն անհրաժեշտ նախապայմաններ կստեղծեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի և Հարավային Կովկասում տևական կայունության ապահովման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը կպայքարի 9-16-րդ տեղերի համար․ ԵԱ

22:11 17.07.2025

Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը կպայքարի 9-16-րդ տեղերի համար․ ԵԱ

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում կպայքարի 9-16-րդ տեղերի համար։ Հայ բասկետբոլիստները B ենթախմբում մեկ հաղթանակ են տարել ու զբաղեցրել չորրորդ տեղը։ Փլեյ-օֆֆում Պետեր Գոնսալեսի գլխավորած թիմի առաջին մրցակիցը կլինի Պորտուգալիայի Մ20 հավաքականը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին։ ...

SHANTNEWS

22:00 17.07.2025

SHANTNEWS

Ոստիկանություն զանգած քաղաքացին Բերդ-Պառավաքար ճանապարհին զենք-զինամթերք էր թողել

21:48 17.07.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Բերդ-Պառավաքար ճանապարհին զենք-զինամթերք էր թողել

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 14-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Բերդ-Պառավաքար ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, զենք և զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար «Կարաբին» տեսակի մարտական ակոսափող հրազեն, ինքնաձիգի 100 փամփուշտ, «Ֆ1» տիպի 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և փամփշտատուփ։ Հիշեցնենք, որ […] ...

Ակունք համայնքում ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվի

21:35 17.07.2025

Ակունք համայնքում ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվի

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Մել Մետալ» ՍՊԸ ներմուծվող սարքավորումը նախատեսում է օգտագործել կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար։ Գործունեությունն իրականացվելու է Արտաշատում, ընկերությունը նախատեսում է իրականացնել 1.2 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 27 աշխատատեղ 135 […] ...

Հայտնի է ԿԼ-ի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպման մրցավարական անձնակազմը

21:27 17.07.2025

Հայտնի է ԿԼ-ի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպման մրցավարական անձնակազմը

Բելառուսական մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» դիմակայության առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հանդիման մրցավար է նշանակվել Դմիտրի Դմիտրիևը, խաղադաշտում նրան կօգնեն Դմիտրի Ժուկը և Դենիս Եմելյանչիկովը, չորրորդ պաշտոնյան Վիկտոր Շիմուսիկն է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Երևանում։ ...

Հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը

21:14 17.07.2025

Հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը

Հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը։ Այս մասին հայտնել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից: «Ուրախ ենք հայտնելու, որ Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու ամբողջովին նոր և հարմարավետ տրանսպորտային միջոցներից։ Երթուղիների և սակագների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք մեկնաբանությունների դաշտում։ Բոլորին մաղթում ենք բարի երթ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP