13:30 11.05.2019
«Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ Ռուսաստանից ժամանած գործարարներից մեկը նշեց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան, իր հետ շատ այլ հայեր և գործարարներ, հողերի բաշխման հետ կապված որոշ մտահոգությունների մասին բարձրաձայնեց:
«Քանի դեռ դրանք մշակված չեն, նորմալ է, հենց փորձում ես մշակել, սեփականատերերը դուրս են գալիս»,- ասաց նա:
Գործարարը նաև մտահոգություն հայտնեց, որ իր հայրենի Վարդենիկ գյուղում մանկապարտեզների պակաս կա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով, որ հողային հարցի վերաբերյալ գործարարին պատասխան կտա լիազորված մարմնի ներկայացուցիչը:
«Նախակրթարանների հետ կապված հարցին՝ կարող եմ ասել, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կետ կա, որտեղ արձանագրված է, որ առաջիկա հինգ տարում հանրապետության երեխաների առնվազն 70 տոկոսը կապահովվի նախակրթարաններով, դրանք մեզ հայտնի մանկապարտեզներն են, բայց այնքան էլ մանկապարտեզ չեն, ավելի շատ նախակրթարաններով պիտի ապահովենք. ծրագրերն ընթացքի մեջ են, ես համոզված եմ, որ այդ խնդիրը կլուծվի»,- ասաց նա:
Վարչապետը նաև ասաց՝ Վարդենիկը շատ հայտնի գյուղ է, և նրա խնդիրների լուծմանը կարող են հասնել համատեղ ջանքերով, նաև Ռուսաստանում գտնվող գործարարների օգնությամբ:
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...
21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...
21:36 20.06.2025
Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՍտամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...
21:26 20.06.2025
Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...