17:54 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ի նկարահանող խմբի հետ զրուցելով մտավ խանութ: Նա խանութի աշխատակցին հարց ուղղեց.
«Վերջին անգամ ե՞րբ էի եկել այստեղ»:
Պատասխանը եղավ՝ երկու ամիս առաջ:
Լրագրողը հետաքրքրվեց՝ երկու ամիս առաջ այդ խանութից ի՞նչ էր գնում ՀՀ վարչապետը:
«Մաստակ էի գնում: Ես սովորաբար մաստակ եմ գնում այստեղից»,- ասաց նա:
Վարչապետը տեղեկացրեց, որ ծրագրում են հասնել կանխիկ դրամաշրջանառության կրճատման, քանի որ ստվերային տնտեսությունը սովորաբար հիմնվում է հենց դրա վրա:
Հարցին՝ ռուսական ի՞նչ ապրանքներ են վաճառվում այդ խանութում, օրինակ` Փաշինյանը պատասխանեց՝ պաղպաղակ, կոնֆետ, օղի:
Հարցին` ապրանքների գնաճը թանկացումը նկատո՞ւմ է: Վարչապետը խոստովանեց.
«Ես խնդիր ունեի, դա երբեք չէի նկատում, իմ տեսողական հիշողության հետ խնդիր կա: Երբ ես գլխավոր խմբագիր էի, հատուկ խորագիր էի բացել՝ ամեն ամիս հրապարակում էինք նույն ապրանքների գները»:
«Սակայն մարդիկ կարող են ասել՝ Փաշինյանը միշտ լավ է վաստակել, դրա համար գները չի նկատել» դիտարկմանը Փաշինյանն արձագանքեց.
«Չէ, միշտ չէ, որ լավ եմ վաստակել»:
ՀՀ վարչապետին հարց ուղղվեց՝ ե՞րբ է արթնանում, ե՞րբ է սկսվում իր օրը:
«Ես առավոտյան 07.00-ին արթնանում եմ, ժ. 07.40-ին արդեն իմ սենյակում եմ»,- ասաց նա:
20:28 20.06.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՄեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: ...
20:24 20.06.2025
Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնությունԵրևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական […] ...
20:13 20.06.2025
Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցներիԲուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...
19:54 20.06.2025
Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասինԱմերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...
19:50 20.06.2025
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովումԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Արման Եղոյանը նշել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունից՝ հանձնաժողովի […] ...