22:43 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ «ինչպե՞ս կարողացավ «անարյուն» հեղափոխություն անել», պատասխանեց.
«Մեր գաղափարախոսությունը հենց սկզբից այդպիսին էր»:
Հարցին՝ ուժային լուծման տարբերակ կա՞ր, Փաշինյանն ասաց.
«Մեր հեղափոխության գաղտնիքն այն է, որ սկզբում իշխանությունները լուրջ չէին վերաբերվում այդ գործընթացին»:
Վարչապետը պատմեց՝ իր պատգամավորական գործունեությունից առաջ բանտում էր, և այն ժամանակ չկային սոցկայքեր, իսկ 2009 թ., երբ բանտից դուրս եկավ, տեսավ, որ կա YouTube, կա Facebook ու Twitter, ու սկսեց հասկանալ, որ ընդդիմադիր գործչի համար կա այդ կոմունիկացիաներն օգտագործելու հնարավորություն:
«Երբ ես պատգամավոր դարձա, իմ ելույթները հրապարակում էի ֆեյսբուքյան ու յութուբյան իմ էջերում: 2016 թ. իմ բոլոր ելույթները՝ միասին վերցրած, 10-15 մլն դիտում ունեին: Աշխարհում 10 մլն հայ է ապրում: Դա նշանակում է, որ տեսականորեն կարելի է ասել՝ ցանկացած հայ, թեկուզ մեկ անգամ, դիտել է իմ ելույթը»,- պատմեց Փաշինյանը:
Հեղափոխության հաջողվելու մասին խոսելով՝ վարչապետն ասաց.
«Ես միշտ ասում էի՝ ես դա կանեմ մեկ անգամ, ու եթե ձախողեմ, ուղղակի դուրս կգամ քաղաքականությունից»:
Փաշինյանն անդրադարձավ երկիրը ղեկավարելիս «իրականությունից կտրվելու» սպառնալիքին, նշեց՝ դա իշխանության մեջ գտնվող մարդկանց համար ամենամեծ վտանգն է.
«Ահա՝ այնտեղ իմ սենյակն է, ես, փաստացի, օրս անցկացնում եմ մեկուսացման մեջ, լիարժեք մեկուսացման մեջ, ու հիմա ես հաճախ եմ լինում փողոցում, քանի որ կարևոր է լինել փողոցում, շփվել մարդկանց հետ, որ իրականում հասկանաս՝ ինչ է կատարվում երկրում»:
Նա հիշեց՝ անցյալ տարի, երբ իրեն ձերբակալեցին, դրանից հետո ողջ Հայաստանը ոտքի կանգնեց:
Հարցին՝ արդյո՞ք իր նախկին պաշտոնակցի՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է, երբ նա գործերն էր փոխանցում իրեն, Փաշինյանը պատասխանեց.
«Մենք նրա հետ չենք շփվել. նրա հրաժարականից հետո ես վարչապետ դարձա երկու շաբաթ անց. այդ գործընթացը երկու շաբաթ տևեց»:
Իսկ ի՞նչ կասեր Սերժ Սարգսյանին, եթե հիմա հանդիպեր: Այս հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց.
«Ոչինչ, կբարևեի»:
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...
21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...
21:36 20.06.2025
Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՍտամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...
21:26 20.06.2025
Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...