Արթիկի 5-րդ դարի եկեղեցու տարածքում պեղումներ են սկսվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Արթիկի 5-րդ դարի եկեղեցու տարածքում պեղումներ են սկսվել

19:30 17.05.2019

Արթիկի 5-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերականգնվի: Խոնարհված եկեղեցին կառուցելու համար 30 տարի է, ինչ քաղաքն ու եկեղեցին գումարների փնտրտուքի մեջ էին: Անգամ դրամահավաք էր սկսվել: Աշխատանքները ֆինանսավորելու ցանկություն է հայտնել ռուսաստանաբնակ արթիկցի գործարար Արմեն Մարտիրոսյանը: Մինչ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների մեկնարկը, մշակույթի նախարարության պահանջով, տարածքում պեղումներ են սկսվել:

Եկեղեցին պատմամշակութային կառույց է և այն պետք է վերականգնվի նախկին տեսքով: Իսկ թե ինչպես է այն կառուցված եղել, այս հարցի պատասխանը տալու են հնագետները:

Արթիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին 5-րդ դարի ժամանակաշրջանի եզակի ճարտարապետությամբ կառույցներից է: Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ այս տարածքում բնակավայր եղել է` սկած 5-րդ դարից: Հնագետները պեղումները նոր են սկսել, բայց այն, ինչ արդեն հայտնաբերել են, բավարար է պնդելու, որ տարածքը բնակավայր եղել է ավելի վաղ ժամանակաշրջանից: Մշակութային մի քանի շերտեր են բացվել՝ ուշ անտիկ ժամանակաշրջանից մինչև 1800-ականներ:

Եկեղեցու շրջակայքում դամբարաններ  են: Հիմնականում քրիստոնեական թաղումներ են կատարվել: Հնագետների  ենթադրություններով՝ քահանաներ են եղել, որոնց հուղարկավորել են եկեղեցու տարածքում:

Բայց բացվում են դամբարաններ, որոնք հնագետները չեն բացառում, որ կարող են թվագրվել ավելի վաղ ժամանակաշրջանի: Այս մասին ենթադրությունների առիթ տալիս է թաղումների դիրքը :

Հնավայրի վերին մշակութային շերտը թվագրվում է 1800-ականներին: Այդ ժամանակաշրջանի գտածոն թոնիրն է ու եկեղեցու ջրատար համակարգը: Կավե խողովակաշարը Արթիկի սարերի բնական աղբյուրների ջուրը հասցրել է եկեղեցուն ու հարակից կացարաններին:

«Դիմացի բարձր լեռնային հատվածից ջուրը բերվել է բնակավայր, բավականին հետաքրքիր համակարգ է եղել իր ավազանով: Ջուրը հավաքել են, պահել և տեղ հասցրել: Բացվել են այս հնավայրի տարբեր ժամանակաշրջանների կարևոր մանրամասներ: Կարելի է ասել` Արթիկի միջնադարյան տարբեր ժամանակաշրջաններն են բացվում, ինչպես վաղ միջնադարյան, այնպես էլ ուշ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է հնագիտական արշավախմբի ղեկավար Լևոն Մկրտչյանը:

Թե ինչ տեսք է ունեցել եկեղեցին 5-րդ դարում, հայտնի չէ: Եվ հիմա հնագետների խնդիրն է նաև բացահայտել, թե ինչպես է այն կառուցվել: Միայն դրանից հետո հնարավոր կլինի եկեղեցին վերականգնել նախկին տեսքով: Այսինքն` պեղումները համարվում են վերականգնման աշխատանքների մեկնարկ: 5-7-րդ դարերում Արթիկում բավական մեծ բնակավայր է եղել, սա արդեն ապացուցում են ոչ թե հնագիտական պեղումները, այլ 5-րդ դարի եկեղեցու հարևանությամբ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը կառուցվել է 7-րդ դարում: Բարերարի կես մլն դոլար հանգանակությունը կբավարարի միայն մեկ եկեղեցու վերականգնմանը, և ընտրվել է 5-րդ դարի Սուրբ Աստվածածինը: Այն ավելի վատ վիճակում է գտնվում:

«Որոշեցինք, որ ավելի լավ կլինի 5-րդ դարի եկեղեցուց սկսել, ավելի հին է, որովհետև օր օրի քանդվում է, օր օրի կարող է այս արժեքներն անհետանան ուղղակի: Եզակի եկեղեցի է իր ճարտարապետական, հնագիտական կառուցվածքով, եզակի է, կրկնօրինակը չկա ամբողջ աշխարհում: Շատ գիտնականներ հակված են նրան, որ գմբեթ չի ունեցել, մյուսները` գմբեթ եղել է»,- SHANTNEWS.am-ին  ասել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, տեր Սողոմոն քահանա Մինասյանը:

Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման ժամկետներ առայժմ չեն նշվում: Եկեղեցաշինությունը երկարատև գործ է` հնի վերակառուցումն այս դեպքում ավելի բարդ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP