16:35 19.05.2019
«Անընդունելի է, որ ամբողջ հասարակության, մեդիա դաշտի ուշադրությունը բևեռված է Ռոբերտ Քոչարյանի դատավարւթյան վրա: Մենք փաստորեն ամբողջ ռեսուրսն օգտագործում ենք անցյալի խնդիրները լուծելու համար: Մենք քաղաքական իշխանության առջև խնդիր դրեցինք լուծել տնտեսական խնդիրներ, որովհետև շատ շատ հետ ենք մնացել տարածաշրջանային ու գլոբալ զարգացումներից:
Եթե մենք մեր ռեսուրսները կենտրոնացնենք մեկ, երկու դատավաության վրա, որոնք միակ խնդիները չեն, թեև կարևոր են, մենք բաց կթողնենք այն հնարավորությունը, որ պետք է օգտագործել թռիչքաձև զարգացման համար, որի ներուժը հեղափոխությունը կրում էր:
Եթե լարումը դատավարության ժամանակ ուժգնանա՝ վտանգավոր կլինի, ինչքան էլ փոքր լինի այն խումբը, որը պաշտպանում է մեղադրյալին: Նրանք մեր քաղաքացիներն են, ցանկացած լարում կարող է ընդարձակվել, պետք է քաղաքական իշխանությունը հասարակական կարծիք ձևավորի այն մասին, որ արդարադատություն իրականացնող դատավարորին պետք է ազատ թողնել, անկախ թողնել, որպեսզի թե՛ դատավարոթյուն իրականացնելիս, թե՛ խորհրդակցական սենյակում, չկաշկանդվի և չմտածի` դրսում ինչ են խոսում մարդիկ:
Կարևոր է, որ դատավորի ուղեղը մաքուր լինի և կենտորնացած լինի գործի փաստական հանգամանքների վրա: Մանավանդ, ես տեսա, որ նախորդ օրը ցույցերին ու հակացույցերին մասնակցում էին երեխաները, նրանք պահում էին իրենց ձեռքում պլակատներ, որը որևէ կերպ թույլատրելի չէ, որովհետև երեխաների հոգեբանությունը շատ խոցելի է»,- կարծում է ԱԺ «Լուսավոր Հայաստան » խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը մի քանի օր առաջ մեկնարկած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դտավարության մասին:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...