15:31 29.05.2019
SHANTNEWS.am-ն օրեր առաջ հայտնել էր, որ Օպերային թատրոնի աշխատակիցները հերթական աշխատաժողովի ժամանակ ասել են, թե իրենք ժողովին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև խորհրդի բոլոր անդամներին, այդ թվում՝ խորհրդի նախագահին՝ Նազենի Ղարիբյանին, ով ներկա չէր:
Պատճառը պարզելու համար փորձեցինք կապ հաստատել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ, սակայն Ղարիբյանի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը պատասխանեց մեր հեռախոսազանգին՝ ասելով, որ Ղարիբյանը խորհրդակցության է, ինքը որոշ պարզաբանումներ կանի:
Ըստ Րաֆֆի Մովսիսյանի՝ Ղարիբյանը հրավեր չի ստացել, եթե նույնիսկ ստացած լիներ, ուներ չմասնակցելու բոլոր իրավունքները, քանի որ խորհուրդն անկախ մարմին է, վերահսկողի գործառույթ ունի, ոչ թե տնօրինությանը ենթարկվողի:
SHANTNEWS.am-ն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ փորձել է հստակեցնել` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանից, ի վերջո, Օպերային թատրոնի խորհրդի նորընտիր ղեկավարին հրավեր ուղարկվե՞լ է, թե՞ ոչ:
«Շատ հետաքրքիր է՝ ես չգիտեի, որ նա ասել է, որ չի հրավիրվել, որովհետև մենք, բացի այն, որ Ֆեյսբուքում դրել ենք, նրան հրավեր ենք ուղարկել: Նա չէր կարող չիմանալ: Իսկ ինչպե՞ս են մեր ներկայացուցիչներն իմացել և եկել, նախարարությունից ոչ մեկ չի՞ իմացել: Խնդիրն այն է, որ նախարարությունից էլ չէին եկել»,- ասել է Արզումանյանը:
Ինչ վերաբերում է Ղարիբյանի այն պարզաբանմանը, որ եթե նույնիսկ ստացած լիներ, ուներ չմասնակցելու բոլոր իրավունքները, քանի որ խորհուրդն անկախ մարմին է, վերահսկողի գործառույթ ունի, ոչ թե տնօրինությանը ենթարկվողի, Արզումանյանն ասել է.
«Իսկ ի՞նչն է նրա գործառույթն էդ դեպքում: Օպերայի հետ պետք է որևէ կապ ունենա՞, թե՞ չունենա: Սա, ըստ կանոնադրության, ղեկավար մարմին է տնօրենի հետ: Տնօրենի հետ իրականացնում է Օպերայի կառավարումը: Ո՞րն է նրա այն հիմնավորումը, որ նա թատրոնից իր նիստերը տեղափոխում է նախարարություն»,- հավելել է Արզումանյանը:
17:00 14.06.2025
Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...
16:50 14.06.2025
Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուիԻրանական Nour News գործակալությունը հայտնում է, որ իրանցի զինվորականները գերի են վերցրել իսրայելցի ևս մեկ օդաչուի։ «Իսրայելական կործանիչի օդաչուն մի քանի րոպե առաջ գերի է վերցվել Իրանի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ իրանական Ֆարս լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ: […] ...
16:41 14.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին […] ...
16:32 14.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմինՌուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվել է վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...
16:21 14.06.2025
«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետԹուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խորվաթ մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, բայց ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իգոր Տուդորը ակումբը գլխավորել էր մարտին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Յուվենտուսը» գրավել էր 4-րդ տեղը: ...
16:11 14.06.2025
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունըԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, որը կարևոր է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման համար, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կոուսարին։ «Հորմուզի նեղուցի փակման հարցը ներկայումս քննարկվում է, և Իրանը չի տատանվի համապատասխան որոշում կայացնել»,-ըստ իրանական Rokna լրատվական գործակալության՝ ասել է Կոուսարին: ...