16:57 29.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբերհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակից (ՕԼԱՖ) ստացված նյութերի հիման վրա «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2009-2016թթ. ընթացքում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ մշակել են դրամաշնորհային ծրագրեր, ձեռք բերել արդեն իսկ գրանցված և պատմություն ունեցող հասարակական կազմակերպություններ, որոնց միջոցով ծրագրերը ներկայացրել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի գնահատման մրցույթին: Ներկայացված ծրագրերը ԵՄ պատվիրակության աշխատակցի աջակցությամբ հաստատվել են և հատկացվել ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարները:
Նշված անձինք կազմել են կեղծ հաշվապահական հաշվառման, ֆինանսատնտեսագիտական, ծրագրային փաստաթղթեր, մասնավորապես՝ աշխատանքային, ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, ապրանքների ձեռք բերման կեղծ փաստաթղթեր, գործուղումների կեղծ թերթիկներ, որոնց հիման վրա հափշտակել են ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումար։
Բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակություններ են կատարվել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորված շուրջ երկու տասնյակից ավելի դրամաշնորհային ծրագրերով:
Նախաքննության ընթացքում ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից 2010-2016 թվականների ընթացքում դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար դեռևս 2018 թվականի փետրվարի 26-ին 14 մեղադրյալի նկատմամբ գործն անջատվել էր առանձին վարույթում, հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, 2011-2014 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով խաբեությամբ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից թվով 5 դրամաշնորհային ծրագրերով հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության համար ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել։
Որոշում է կայացվել՝ գործով որպես մեղադրյալ ներգրավված հիշյալ երեք անձանց մասով գործն անջատել առանձին վարույթում, հայտարարել նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նախաքննության ընթացքում հատուցվել է հանցագործությամբ տուժող ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությանը պատճառված 121.598 եվրոյին համարժեք 66.038.571,9 ՀՀ դրամ գույքային վնասը։
Քրեական գործով ևս երկու անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
21:00 14.06.2025
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...
20:13 14.06.2025
Միլիարդատերը մահացել է արտասովոր պատճառովՀայտնի հնդիկ միլիարդատեր և արքայազն Ուիլյամի ընկեր Սանջայ Կապուրը մահացել է Մեծ Բրիտանիայում կայացած պոլոյի խաղի ժամանակ՝ մեղու կուլ տալուց հետո, հայտնում է Mirror-ը։ «Արքայազն Ուիլյամի ընկերը մահացել է՝ պոլոյի խաղի ժամանակ մեղու կուլ տալուց հետո, ինչը մահացու սրտի կաթվածի պատճառ է դարձել», – ասվում է հայտարարության մեջ։ Հրատարակությունը նշում է, որ 53-ամյա Կապուր մեղվի […] ...
17:00 14.06.2025
Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...
16:50 14.06.2025
Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուիԻրանական Nour News գործակալությունը հայտնում է, որ իրանցի զինվորականները գերի են վերցրել իսրայելցի ևս մեկ օդաչուի։ «Իսրայելական կործանիչի օդաչուն մի քանի րոպե առաջ գերի է վերցվել Իրանի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ իրանական Ֆարս լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ: […] ...
16:41 14.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին […] ...
16:32 14.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմինՌուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվել է վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...