12:06 30.05.2019
Այսօր ԵՊՀ-ում՝ ժամը 15-ին կայանալու է Հոգաբարձուների խորհրդի նիստ: Նիստի օրակարգում երկու հարց է՝ մայիսի 23-ին հրաժարական տված ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացումը և այլն:
Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ:
ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից Հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումները, այնուհետև նրանցից 8 հոգու հաստատում է ԵՊՀ գիտական խորհուրդը:
Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա Հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 28-ի N 1690-Ա որոշմամբ:
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից:
Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։
2019 թ. հունվարի 22-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 9 նիստի ընթացքում Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ով կարող է ընտրվել ռեկտոր.
Ըստ ԵՊՀ կանոնադրության՝ պարտադիր է դոկտորի գիտական աստիճան ունենալ: Նույն անձը երկու անգամից ավելի անընդմեջ չի կարող ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ընտրությունը կատարվում է բաց մրցույթի միջոցով, բայց գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի պաշտոնում ընտրվում է այն թեկնածուն, որը հավաքում է խորհրդի՝ ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայները: Այսինքն՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից առնվազն 17-ն իրենց ձայները պետք է տան այդ թեկնածուի օգտին:
15:30 20.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Պուտին-Թրամփ զրույցըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը համարում է դրական քայլ ուկրաինական կարգավորման համար։ «Կարծում եմ՝ լավ նշան է, որ այս հեռախոսազրույցը տեղի է ունեցել։ Մինչև հունվար Ռուսաստանի հետ բանակցություններ չեն եղել։ Կարծում եմ՝ դրական է, որ Թրամփը բացեց հաղորդակցության ուղի Ռուսաստանի նախագահի հետ», – ասել […] ...
15:22 20.05.2025
Արձանագրության վավերացմամբ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթղերը մյուս կողմին կփոխանցվեն նաեւ էլեկտրոնային եղանակովՆախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմիններին տեղեկատվական համագործակցության շրջանակում կիրառել փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում ներկայացրել է ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում […] ...
15:07 20.05.2025
Առցանց քննարկում թվային դրոշմավորման գործընթացի վերաբերյալՊետական եկամուտների կոմիտեն E-Mark ընկերության հետ համատեղ տնտեսվարողների հետ կազմակերպել է առցանց քննարկում՝ նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման գործընթացի վերաբերյալ։ Օրենսդրական կարգավորումներից մինչև գործնական կիրառում և վարչարարություն. քննարկման առցանց օրակարգը բավականին ընդգրկուն է։ Ինտերակտիվ հարցուպատասխանի ընթացքում, բիզնեսը կարճ ժամանակում հնարավորություն է ստացել պարզաբանումներ ստանալ անմիջապես պատասխանատուներից։ Ներկայացվել են նաև նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը համակարգում գրանցելու, […] ...
14:52 20.05.2025
Մի խումբ դպրոցականներ այցելել են Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժինՄայիսի 15-ին Եղիշե Չարենցի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները, տնօրինության և ուսուցչական կազմի ուղեկցությամբ, «Մասնագիտական կողմնորոշում» առարկայի շրջանակում ճանաչողական այց են կատարել Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ Այցի նպատակն էր աշակերտներին հանգամանալից ծանոթացնել համայնքային ոստիկանների և պարեկների ծառայության առանձնահատկություններին։ Աշակերտները շրջել են բաժնում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և անմիջական շփում ունեցել ոստիկանների հետ։ Այցի […] ...
14:47 20.05.2025
Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 21-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։40-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...