Երեխաների դաստիարակության մեթոդներ, որոնք զարմացնում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+30.09 oC

Երեխաների դաստիարակության մեթոդներ, որոնք զարմացնում են

21:00 09.06.2019

Ծնողական երազանքները նման են, դաստիարակության մեթոդները՝ տարբեր: Ֆրանսիացի հայրիկը, իտալացի մայրիկն ու իսպանացի տատիկը երեխաներին դաստիարակում են մշակութային իրենց առանձնահատկությունները հաշվի առնելով:

Որտե՞ղ և ինչպե՞ս. այդ մասին՝ ստորև:

Լեհաստան

Լեհաստանում վստահ են՝ երեխաները կյանքում ամենակարևորն են: Նրանց հետ ծնողները համբերատար են, վերաբերվում են հավասարի պես, հազվադեպ են գոռում և չեն ապտակում:

Միևնույն ժամանակ, լեհ երեխաները բարեհամբույր են, հարգալից: Դաստիարակության այսպիսի հավասարակշռության գործում մեծ դեր ունի եկեղեցին: Լեհաստանում եկեղեցի գնալն ընտանեկան կայուն ավանդույթ է, եթե անգամ ընտանիքը հավատացյալ չէ: Մայրիկների ու տատիկների հետ հայրիկներն ու պապիկները հավասարապես մասնակցում են երեխաների դաստիարակությանը:

Հետաքրքիր է.

  1. Հիգիենայի նկատմամբ հանգիստ վերաբերմունք. երեխաները հասարակական վայրերում կարող են նստել այնտեղ, որտեղ ցանկանան, օրինակ՝ դպրոցի միջանցքները:  Նրանց համար հանդուրժելի է նաև, եթե երեխան գետնին ընկած ուտելիքի կտորը վերցնի և ուտի:
  2. Մանկապարտեզներում քնելու համար չկան մահճակալներ: Եթե երեխան ցանկանա քնել, նա խմբում կարող է հենց գորգի վրա պառկել ու քնել:
  3. Ընդհանուր անհանգստության ոչ բարձր մակարդակ: Ծնողները չեն վախենում երեխաների հետ զբոսնել այնպիսի վայրերում, որոնք համարվում են ոչ անվտանգ, օրինակ՝  առանց պատնեշի լողափերին: Երեխաները միայնակ զբոսնում են՝ 7 տարեկանից սկսած:

Իտալիա

Այս երկրում երեխաների իսկական պաշտամունք է: Նրանցով հիանում են և սիրում, ընդ որում՝ ոչ միայն հարազատները, այլև օտարները: Իտալացիներն իրենց երեխաների հետ գնում են ամեն տեղ, և դա հասարակական աջակցության է արժանանում:

Իտալացի ծնողները երեխային չեն տալիս մանկապարտեզ, եթե ունեն այդպիսի հնարավորություն: Ըստ նրանց՝ երեխայի համար ավելի լավ է, եթե նա մեծ ընտանիքի հսկողության ներքո է`տատիկ, պապիկ, զարմիկ և այլն: Ընդունված չէ նաև երեխային շատ դիտողություն անել. իտալացիները մտավախություն ունեն, որ այդպես երեխաները կդառնան բարդույթավորված:

Հետաքրքիր է.

  1. Իտալական ընտանիքներում երեխաները քիչ են, առավելագույնը՝ երկու:
  2.  Երեխաները միշտ վերահսկվում են: Երեխայի կորչելու, առևանգման վախը մեծ է, և նույնիսկ ավելի մեծ տարիքում երեխաները հազվադեպ են միայնակ քայլում փողոցում:
  3. Իտալացի ծնողները գտնում են, որ երեխան պետք է ինքնուրույն լուծի տարբեր իրավիճակներում իրեն հանդիպած խնդիրները: Եվ եթե, օրինակ, խաղահրապարակում մեկ այլ երեխայի հետ սկսեն վիճել, իտալացի մայրիկը չի միջամտի՝ երեխաներին բացատրելով վարքագծի կանոնները:
  4. Երեխան մեծահասակների հետ խոսում է ԴՈւ-ով և ծնողները նկատողություն չեն անում, որ նա չի ասել ԴՈւՔ: Երեխան կարող է նաև դիտողություն անել ծնողներին կամ այլ մարդկանց, նույնիսկ՝ անծանոթ, եթե նկատի սխալ արարք:

Ավստրալիա

Ավստրալիայում ծնողները վստահ են, որ կյանքում ամենակարևորն ինքնուրույնությունն ու կարգապահությունն է: Հենց սրա վրա էլ հիմնվում է դաստիարակությունը:

Նույնիսկ երկու տարեկան երեխան ինքնուրույն հավաքում է իր խաղալիքները և կարողանում է իր կաթը լցնել վարսակի փաթիլների վրա:

Միևնույն ժամանակ,  երեխային տրվում է ընտրության ազատություն:  Ծնողները չեն ստիպում երեխային հագնել այս կամ այն հագուստը կամ խաղալ այս կամ այն խաղալիքով:

Հետաքրքիր է

  1. Այստեղ կարծում են, որ վաղ ուսումնառությունը բացասաբար է ազդում երեխայի զարգացման վրա:
  2. Եթե ​​ընտանիքում կա մի քանի երեխա, ապա հաճախ մեկի անկարգության համար պատժվում են բոլորը:
  3. Ագրեսիվ խաղերը, որոնց ժամանակ  խաղալիք ատրճանակներով և գնդացիրներով երեխաները կրակում են իրար, չեն ճնշվում: Ծնողները վստահ են, որ երեխաներն այդպես նախապատրաստվում են հասուն կյանքին:
  4. Երեխաները հաճախ չեն գնում մանկապարտեզ, քանի որ Ավստրալիայում այն բավական  թանկ է (միջինը`օրական 50-90 դոլար):

Մեծ Բրիտանիա

Բրիտանացիները համոզված են, որ հաջողության հասնելու ամենամեծ գրավականը  բարձր ինքնագնահատականն ​​է: Հենց այդ պատճառով էլ նրանք երեխաներին գովաբանում են ցանկացած, անգամ ամենաաննշան հաջողության համար:  Ծնողները և մանկավարժները փորձում են քիչ դիտողություն անել երեխաներին, իսկ ուրիշի երեխային դիտողություն անելու մասին խոսք անգամ լինել չի կարող:

Դպրոցում էլ անհատական մոտեցում է՝ երեխան ինքն է ընտրում առարկաները և լրացուցիչ դասընթացները:

 

Հետաքրքիր է.

  1. Երեխաներին հագցնում են թեթև, անգամ ցուրտ եղանակին: Սարսափելի չէ, եթե երեխան նստում է քարին կամ ասֆալտին: Նա այդպես ամրացնում է իր իմունիտետը, արդյունքում չի հիվանդանա մեծ հասակում:
  2. Հասարակության մեջ  լավ վարք դրսևորելու պահանջին երեխային սովորեցնում են վաղ տարիքից` հաճախ ամբողջությամբ անտեսելով նրա լացը և կամակորությունները:
  3. Վստահությունը խրախուսվում է: Օրինակ` մայրը չի վախենում 3-ամյա երեխային թողնել իր տեսադաշտից դուրս հեծանիվ վարել: Նա վստահ է, որ փողոց հասնելով՝ երեխան կկանգնի և կսպասի իրեն:
  4. Երեխաները իրավունք ունեն լիարժեք ինքնարտահայտման, այնպես որ նրանք կարող եք պառկել ջրափոսում, գիշերազգեստով դուրս գալ տանից կամ փորձել ավազի համը:

 

ԱՄՆ

Ամերիկացի ծնողները կարծում են, որ ներդաշնակ անձնավորություն մեծացնելու համար հարկավոր է շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ և երբեք նրանց չհամեմատել այլ երեխաների հետ:

Երեխաներին տալիս են ազատություն, բայց նաև սովորեցնում պատասխանատու լինել սեփական արարքների համար: Դեռ փոքր հասակից երեխան ունենում է ընտանեկան պարտականություններ, որոնցից խուսափել հնարավոր չէ: Ծնողների մի մասը երեխաներին խրախուսում է կատարված աշխատանքի դիմաց վարձատրելով` այդպիսով սեր առաջացնելով աշխատանքի նկատմամբ:

Հետաքրքիր է

  1. Ծնողները նախընտրում են իրենց երեխաներին վաղ քնեցնել: Ամերիկացի մանկաբույժները հավանություն են տալիս դրան, իսկ մեծահասակներն էլ այդպիսով կարողանում են  ազատ լինել երեկոյան ժամերին:
  2. 5 տարեկանից փոքր երեխաներին սովորեցնում են գումար կառավարել, իսկ մի փոքր ուշ՝ նրանց տալիս են  անձնական հաշիվներ:
  3. Երեխան պետք է ունենա իր սեփական սենյակը դեռ նորածնային շրջանից: Իսկ մի քիչ մեծանալով՝ այդ սենյակի մաքրման պարտականությունը իրենն է և ինքն է որոշելու, թե երբ կմաքրի այն: Ի դեպ, ծնողներն առանց թույլտվության չեն մտնում երեխայի ննջասենյակ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 17.07.2025

SHANTNEWS

Հայաստանի ներկայացուցիչները Գերմանիայում մասնակցում են Համաշխարհային ամառային ունիվերսիադային

11:55 17.07.2025

Հայաստանի ներկայացուցիչները Գերմանիայում մասնակցում են Համաշխարհային ամառային ունիվերսիադային

Բացման հանդիսավոր արարողությամբ հուլիսի 16-ին Գերմանիայում մեկնարկել են Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը (Ունիվերսիադա), որոնց մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հայաստանը ներկայացնում է 18 մարզիկ, որոնք հանդես կգան 7 մարզաձևում։ Դուեսբուրգի Շչաունսլանդ-Ռեյսեն արենայում անցկացված բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները եղել են գեղարվեստական մարմնամարզիկ Ջուլիետա Ավետիսյանն ու թաեքվոնդիստ Սարգիս Մուրադյանը: Խաղերն անցկացվում են Գերմանիայի Ռեյն-Ռուր […] ...

Արմավիրցու խուզարկությամբ 22 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ Երևանի պարեկների բացահայտումը

11:48 17.07.2025

Արմավիրցու խուզարկությամբ 22 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ Երևանի պարեկների բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները հուլիսի 14-ին Եղվարդի խճուղում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ 44 և 38 տարեկան երկու տղամարդու։ 38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր գույնի կպչուն ժապավենով 22 փաթեթ՝ ընդհանուր 55 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Պարզվել է, որ նա թմրանյութը ձեռք […] ...

Իրաքի հիպերմարկետներից մեկում հրդեհի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել

11:37 17.07.2025

Իրաքի հիպերմարկետներից մեկում հրդեհի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել

Իրաքի Վասիթ նահանգի մայրաքաղաք Ալ-Քութ քաղաքի հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել։ Նահանգում հայտարարվել է եռօրյա սուգ, իրաքյան INA լրատվական գործակալությանը հայտնել է Վասիթի նահանգապետ Մոհամմեդ Ջամիլ ալ-Մահին։ «Իմ ժողովուրդ, Քութի և ամբողջ Վասիթի ժողովուրդ, մենք սգում ենք ձեզ հետ։ Մենք կորցրել ենք մոտ 50 մարդ, այդ թվում՝ տղամարդկանց, կանանց և երեխաների», […] ...

1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

11:30 17.07.2025

1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին՝ ժամը 4-ին, չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել Արմավիրի մարզի 53-ամյա բնակչուհին: Նա 1997 թվականի հոկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ ...

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին

11:21 17.07.2025

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է […] ...

BACK_TO_TOP