18:58 03.06.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր հայտարարությանը, թե պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որ հոգեկան խնդիրներ ունեցողները պատգամավորի թեկնածու չառաջադրվեն: Հարցին՝ ի՞նչը դրդեց նման նախաձեռնությամբ հանդես գալ, պատգամավորը պատասխանեց.
«Ես իմ պարտքն եմ համարում, երբ վստահության քվե եմ ստացել հանրության կողմից՝ այստեղ ներկայացնելու իրենց իրավունքները, առաջիկա 5 տարվա մեջ անել այնպիսի փոփոխություններ, որ 5 տարի հետո ՀՀ-ն ունենա էլ ավելի լավ ԱԺ ու կառավարություն, դրա համար բոլոր, թեկուզ ցավոտ փոփոխությունները պատրաստ եմ ինքս նախաձեռնել ու առաջնորդել, մենք մանդատ ենք ստացել այստեղ գալու՝ հենց փոփոխություն կատարելու, երբեմն նույնիսկ հեղափոխական ռեֆորմներ անելու»:
Պողոսյանն ընդգծեց՝ գոյություն ունեն պաշտոններ, որոնց համար դիմողները որոշակի հիվանդությունների դեպքում անգործունակ են ճանաչվում և թույլ չի տրվում աշխատել, ինչպես դատավոր, դատախազ, ուսուցիչ, և հասկանալի չէ՝ ինչպե՞ս կարող է օրենսդիրում լինել մարդ, ով չի անցել այդ սահմանափակումների միջով:
«Հիմա նախագիծը պատրաստվում է, գործընկերներիս հետ քննարկելուց հետո շրջանառության մեջ կդնեմ, հիմա փոփոխություններն արվում են: Երկու կետ եմ ավելացրել՝ պարտադիր բարձրագույն կրթությունը, եթե կա մարդ, որ դրա հետ համաձայն չէ, կուզեմ հիմնավորումները լսել, և կոնկրետ խնդիրները, որ մյուս օրենքներում արգելված է, եթե վարորդական իրավունք ստանալու համար դա պարտադիր է, ինչպես կարող է պատգամավորի թեկնածուի համար պարտադիր չլինել»,- ասաց նա:
Լրագրողները ցանկացան ճշտել՝ արդյո՞ք նախագիծը որևէ կերպ պայմանավորված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի հետ իրենց խնդիրներով, ինչին պատգամավորն արձագանքեց.
«Գորգիսյանի հետ մեր խնդիրներն ազգային անվտանգության տիրույթում են»:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...