17:10 05.06.2019
Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է, հայտնում է Ermenihaber-ը:
Դեպքին անդրադարձել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ նշելով, որ դա հետևանք է թուրքական իշխանությունների կիրառած ատելության խոսքի:
Թեմայի վերաբերյալ թուրքական լրատվական գործակալություններից մեկին տված մեկնաբանությունում հայ պատգամավորը մասնավորապես ասել է.
«Ավելի քան պարզ է, որ այս դեպքը ատելության հողի վրա կատարված հանցագործություն է: Վերջին շրջանի ատելության մթնոլորտի, մեկուսացումների ու ճամբարների բաժանելու գործընթացի հետևանքին ու շարունակությանն ենք ականատես լինում: Այդպիսի հանցագործությունները չպետք է անպատիժ մնան, որ չշարունակվեն: Գիտեք՝ 2 շաբաթ առաջ էլ Գյոքչեադայում ատելության հողի վրա հանցագործություն էր կատարվել մի հույն բնակչի նկատմամբ: Ընդհանուր առմամբ, պետության և իշխանությունների կողմից կիրառվող ատելության խոսքը ու ատելության դրսևորումներ պարունակող ելույթները, նույն հողի վրա կատարվող հանցագործությունների պատճառ են դառնում: Ատելության խոսքի ու մթնոլորտի առկայության պայմաններում այդ հողի վրա կատարվող հանցագործություններն անխուսափելի են: Եթե Դուք մեկին որպես ստոր, դավաճան ու ահաբեկիչ ներկայացնեք, մարդիկ նրա նկատմամբ վարվելու են ըստ այդմ»:
Փայլանը տեղեկացրել է նաև, որ դեպքի առնչությամբ հանդիպել է պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:
Պոլսի հայոց պատրիարքարանի միաբան Զաքեոս վարդապետ Օհանյանն էլ, տեղեկացնելով, որ դեպքի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է, մանրամասներ է հայտնել կատարվածի վերաբերյալ: Վարդապետը խոսքերով՝ չարագործները հայ կնոջ կոկորդի ու կրծքի հատվածներում դանակի ծայրով ծակծկել են, իսկ ոտքերի հատվածում շատ ավելի լուրջ վնասվածքներ են հասցրել: Օհանյանը տեղեկացրել է նաև, որ դեպքից մոտ 2 ամիս առաջ Արփինեի տան դռան մոտ «Գյավուրներ կորեք գրողի ծոցը» բովանդակությամբ գրություն է թողնվել, տան պատին էլ խաչի տեսքով նշան է արված եղել: Արփինեի ընտանիքը, սակայն, հայաստանցի էմիգրանտ լինելու պատճառով ոստիկանություն չի դիմել, ինչպես նաև դրա մասին չի տեղեկացրել պատրիարքարանին:
Հայ հոգևորականը նշել է, որ այսպիսի դեպքերը նոր չեն՝ հիշեցնելով տարիներ առաջ նույն՝ Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց վրա կատարված հարձակումները, որոնցից մեկն էլ ավարտվել էր մահվան ելքով:
«Ֆերիքյոյում, Բոմոթիում, Քուրթուլուշում (Ստամբուլի թաղամասեր-խմբ.) ամեն տարի նմանատիպ նշումներ են արվում (հայերի տների պատերին): Տարիներ շարունակ նման դեպքերի ականատես ենք լինում, այդ գրությունները մեզ համար նորություն չեն»,- ասել է հոգևորականը:
Օհանյանը տեղեկացրել է նաև, որ Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դեպքի առնչությամբ անձամբ հանդիպել է Ստամբուլի ոստիկանապետի հետ: Վերջինս խոստացել է հնարավորինս կարճ ժամանակում հայտնաբերել հանցագործներին ու միջոցներ ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար:
08:30 22.07.2025
Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» մարզաշապիկների շնորհանդեսինՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղընկերների հետ ներկայացրել է 2025/26 մրցաշրջանում Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» տնային ու արտագնա մարզաշապիկները։ «Սլովանը» նոր մրցաշրջանում առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության հաղթող «Զրինսկիի» հետ։ ...
08:25 22.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներինՄիացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին «անհրաժեշտության դեպքում», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խոսել է նախորդ հարձակումից հետո լուրջ վնասների մասին։ «Վնասները շատ լուրջ են, միջուկային օբյեկտները ոչնչացված են, և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», – գրել է Սպիտակ […] ...
08:15 22.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:07 22.07.2025
Դավիդյանը աչքի է ընկել «Ռոտորում» իր նորամուտի խաղումՌուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Ռոտորը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է Ուլյանովսկի «Վոլգային»։ Հյուրերի կազմում 59-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի նորեկ Դավիդ Դավիդյանը։ Հայ ֆուտբոլիստը 83-րդ րոպեին հաղթական գոլի փոխանցումն է կատարել օգնելով աչքի ընկնել Ալեքսանդր Կլեշչենկոյին։ 27-ամյա Դավիդյանը վերջերս է «Փյունիկից» տեղափոխվել «Ռոտոր»։ ...
08:00 22.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. կան տուժածներՀուլիսի 21-ին, ժամը 23:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կյանք գյուղի ցուցանակի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...